Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Ինչ կտա Եվրաասոցացումը Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային. Դասեր Հայաստանի համար

Եվրոպական միության և իր գործընկերների համար հերթական կարևոր փուլը՝ Արևելյան գործընկերության երեք երկրների՝ Վրաստանի, Մոլդովայի և Վրաստանի հետ ասոցացման փուլն ընթանում է Եվրոպայի արևելյան հարևանության տարածքում Ռուսաստանի և Արևմուտքի միջև բավական լարված հարաբերությունների մթնոլորտում, ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ժամանակահատվածում. վաղն Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան կստորագրեն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրն, այդ թվում՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Ու թերևս միջազգայնագետների կողմից անդեմ որակված եվրոպական քաղաքականությունը ԱլԳ տարածքում մի շարք կասկածների տեղիք է տալիս, թե որքանով են այն տնտեսական, համակարգային, արժեքային շահույթները, որոնք կունենան այս երկրները ԵՄ-ի հետ ասոցացման արդյունքում համարժեք այդ ճանապարհին տվյալ երկրների ունեցած կորուստներին, և ինչ հեռանկարներ են բացում:

Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի («Ռազումկովի կենտրոնի») փորձագետ Վլադիմիր Սիդենկոն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համաձայնագրի ստորագրմանն Ուկրաինան շատ է սպասել, ուստի սպասումները ու տեսլականը մեծ է: Ըստ նրա՝ համաձայնագրում ամրագրված են մեծածավալ միջոցառումներ, որոնք ունենալու են միջին ու երկարաժամկետ էֆեկտ և պայմանավորված են տնտեսությունում խոշոր ինստիտուցիոնալ, կառուցվածքային փոփոխությունների հետ:

«Իսկ այդ փոփոխությունները պահանջում են մեծ ջանքեր, քանի որ անհրաժեշտ է ադապտացվել եվրոպական չափանիշներին: Կան ավելի պակաս էֆեկտ ունեցող միջոցառումներ ևս, որոնք կարող են այսօր ևեթ մտնել կյանք, հիմնականում դրանք վերաբերում են այն ոլորտներին, որոնցում մենք ունենք մրցակցային ներուժ, որը կարող է լինել շուկաներում մետալուրգիայի ոլորտում, սննդի արդյունաբերություն, բայց այստեղ ևս լուրջ աշխատանքի կարիք կա և եվրոպական չափանիշների հաստատման անհրաժեշտություն:

Ինչ վերաբերում է էներգաապահովմանը, ապա այդ հարցը մեզ համար լուծվում է համակարգային կերպով այն քաղաքականության շրջանակում, որը նախատեսված է եվրոպական էներգետիկ հանրության համար, որի անդամ է Ուկրաինան: Մինչ այսօր քիչ բան է արվել, ուստի մենք ունենք խոշոր խնդիրներ այս ոլորտում: Կան եռակողմ բանակցություններ ՌԴ-Ուկրաինա-ԵՄ ձևաչափով, և առաջին հանդիպումները որևէ արդյունքի չեն բերել, համաձայնություն ձեռք չի բերվել, ուստի այսօրվա դրությամբ մենք ունենք բարդ հեռանկար, բայց ինձ թվում է, որ կոմպրոմիս գտնվելու է, քանի որ վերջնարդյունքում այս խնդրի չկարգավորումը վտանգելու է ոչ միայն Ուկրաինայի տնտեսությունը, այլև Ռուսաստանի տնտեսությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ կան հարցեր, որոնք դեռ իրենց լուծումը պետք է ստանան, իսկ Ուկրաինան չափանիշների ներդրման ուղղությամբ դեռ բավական շատ ճանապարհ ունի անցնելու:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ այն կորուստները՝ և տարածքային, և փախստականների, որոնք ունեցավ Վրաստանը 2008թ., ոչ մի ասոցիացիա ԵՄ-ի հետ չի լրացնի: Նրա խոսքով՝ դրանք կորուստներ են և այլ պատմություն, քանի որ 2008 թվականից հետո իրենք ունեն 5000-ից ավելի փախստական, տարածքներ են կորսվել են, այստեղ ոչ մի մաթեմատիկա համեմատելի չէ:

«Սա քայլ է Եվրոպայի ուղղությամբ, փոքրիկ, համեստ քայլ, բայց ամեն դեպքում՝ ասոցացում, նույնացում Եվրոպայի հետ: Վրաստանը փորձում է այսօր իր ապագան կառուցել Եվրոպայում, բայց թե որքանով դա մեզ կհաջողվի, թե որքանով համարժեք կլինի արտաքին աշխարհի արձագանքը՝ դժվար է ասել: Կանցնի մեկ-երկու ամիս և հասկանալի կդառնա, թե ինչ ձեռք բերեց և ինչ կորցրեց Վրաստանը ասոցացումից հետո: Իհարկե, Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստելու և նայի, թե ինչպես է Վրաստանը գնում դեպի Եվրոպա, Ռուսաստանն իհարկե իր քայլերը կձեռնարկի, թե որքանով դրանք քաղաքակիրթ կլինեն՝ դա էլ կտեսնենք: Հիմա պարզապես մենք սպասումների մեջ ենք և իրական առաջընթացի մեջ դեպի Եվրոպա»,- նշեց վրացի փորձագետը:

Անդրադառնալով տեսակետներին, թե արտաքին քաղաքական ազատ որոշում կայացնելու համար Հայաստանը պետք է հրաժարվեր ԼՂ-ից և ազատվեր Ռուսաստանի ձեռքում առկա լծակներից՝ պատասխանեց, որ Վրաստանը տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն է: Նրա խոսքով՝ կարելի է գտնել որոշակի մոդուս-վիվենդի, որպեսզի և Ադրբեջանը, և Հայաստանը լինեն գոհ ու այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն: Թեև, ըստ նրա, ՀՀ-ն կատարել է իր ընտրությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արտաքին հարաբերությունների մոլդովական ասոցիացիայի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Վիկտոր Կիրիլեն ասաց, թե կար վտանգ, որ Ռուսաստանն ապակայունացներ իրավիճակը Մոլդովայում, քանի որ Ուկրաինան և Մոլդովան նման են, Ուկրաինայում էլ Ասոցացման ուղին վայելում է հասարակության մեծ մասի աջակցությունը, և Մոլդովայում ամեն ինչ փոքր ինչ խաղաղ անցավ, թեև Ուկրաինայում հաջողվեց իրավիճակը ապակայունացնել: Ըստ նրա՝ ասոցացման ձեռքբերումների ու հեռանկարների մասին ավելի առարկայական հնարավոր է խոսել առաջիկա ամիսներին: Ամեն դեպքում ասաց, որ սպասումները մեծ են:

Համաձայն Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության` սա կարևոր պահ է թե՛ Եվրոպական միության և թե՛ գործընկեր երկրների համար, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեծապես կխորացնի քաղաքական և տնտեսական հարաբերություններն ու կնպաստի երկարաժամկետ ծրագրերի իրագործմանը:
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը հետևելու են բարեփոխումները հանրային կառավարման, արդարադատության, օրենքի գերակայության, սպառողների իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության, մշակութային և այլ ոլորտներում:

Եվրամիությունը իր գործընկեր երկրների հետ հարաբերություններում շեշտը դնելու է նաև ժողովրդավարության զարգացման և մարդու իրավունքների, ազատ շուկայի պաշտպանության վրա: Այս ոլորտները նախատեսված է զարգացնել Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերով: Վրաստանում նախատեսվում է 4.3 տոկոս տնտեսական աճ ապահովել` 292 միլիոն եվրո շահույթով:

Կարդիականացվեն նաև շուկաները, Եվրոպայի 500 միլիոն սպառող ունեցող շուկայի հետ առևտրի համար կհանվեն մաքսային դրույքաչափերը, կհամապատասխանեցվի օրենսդրությունը, կստեղծվի առավել բարենպաստ բիզնես միջավայր:

Ասոցացման համաձայնագիրը կնպաստի նաև ապրանքների գների նվազմանն ու որակի բարձրացմանը, փոքր և միջին բիզնեսին առավելություններ կընձեռվեն, առողջապահությունն ավելի հասանելի կլինի, դատարանները` արդար: Բայց այս ամենը կլինի Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում: Ասոցացման համաձայնագրի գործընթացից դուրս մնացած Հայաստանը, բարեփոխումներ չարձանագրած Ադրբեջանն ու Բելառուսը Եվրամիության առաջարկած բարիքներից առայժմ չեն օգտվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում