Wednesday, 08 05 2024
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները, քանի որ Հայաստանին պաշտպանելու միաձայն դիրքորոշում չկա. Jane’s Int’l

ՀԱՊԿ-ում Հայաստանին Ադրբեջանից պաշտպանելու միաձայն դիրքորոշում չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն` անդրադառնալով հարցին, թե ինչ պարտավորություններ ունեն ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը Հայաստանի առջև, երբ Հայաստանը ենթարկվում է ռազմական ագրեսիայի Ադրբեջանի կողմից:

Լիլիթ Գևորգյանն ասաց, որ ՀԱՊԿ-ն ունի որոշակի պարտավորություններ Հայաստանի առջև, քանի որ ՀԱՊԿ-ի հիմնադրույթներից մեկը, ինչպես ՆԱՏՕ-ի հիմնադրույթներից մեկն է ասում, ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ երրորդ երկրի ագրեսիայի, հարձակման դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է պաշտպանեն իրենց անդամ երկրին, այս դեպքում՝ Հայաստանին, քանի որ Ադրբեջանը այդ կազմակերպության անդամ չէ: Ուստի, նրա համոզմամբ, այս հիմնարար սկզբունքից ելնելով՝ ՌԴ-ն, ՀԱՊԿ մյուս երկրների հետ միասին պետք է քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելով Հայաստանի անվտանգությունը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին, որոշ պաշտպանական միջոցառումներ կարող են կազմակերպվել Ռուսաստանի կողմից, քանի որ կա երկկողմ ռազմական համագործակցություն, ավելին՝ Հայաստանը հյուրընկալում է ռուսական ռազմական բազան: Բայց երկկողմ հարաբերությունների շրջանակներում քայլեր ձեռնարկելն ավելի դժվար է: Իմ կարծիքով, ավելի հեշտ է, եթե քայլ ձեռնարկվեն, ապա ձեռնարկվեն ՀԱՊԿ-ի սահմաններում: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախ պետք է միաձայն որոշում լինի կազմակերպության սահմաններում նման քայլ ձեռնարկելու համար և բացի դրանից քաղաքական կամք է պետք, որը մինչև հիմա Ռուսաստանը կամ Ղազախստանը ցույց չեն տվել Հայաստանի նկատմամբ: Ռուսաստանն արդեն ներգրավված է Մինսկի խմբի ձևաչափում, նախընտրում է պահել այս հակամարտությունն ու իր ներգրավվածությունը հակամարտության լուծման հարցում խմբի սահմաններում: Բացի դրանից, Ռուսաստանը միշտ էլ փորձել է վարել գազարի և փայտի քաղաքականություն թե Հայաստանի, թե Ադրբեջանի նկատմամբ, փորձում է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքական հարաբերություններ ունենալ երկու երկրների հետ, ու ԼՂ հակամարտությունը շատ հարմար լծակ է երկու երկրների նկատմամբ»,- ասաց փորձագետը՝ շարունակելով, որ նույն կերպ ՆԱՏՕ անդամ որոշ արևելյան երկրներ կցանկանային՝ ուկրաինական ճգնաժամի ընթացքում առավել մեծ արձագանք լիներ ՆԱՏՕ-ի կողմից, բայց չեղավ, որովհետև երկրները, թեև ունեն կշիռ, այդքան ազդեցիկ չեն, որպեսզի ամբողջ կազմակերպությունը նման քայլ ձեռնարկի: Նույնն, ըստ Լիլիթ Գևորգյանի, Հայաստանի դեպքում է, առավել ևս, երբ Հայաստանը թույլ վիճակում է: Բայց միևնույն ժամանակ, նրա խոսքով, ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է վտանգավոր դառնալ:

«Ցավալի է, որ Հայաստանը, թեև ընտրել է եվրասիական ինտեգրացիոն ուղին, տարբեր գործոնների ազդեցության ներքո ավելի թույլ է տարածաշրջանում, քան Ադրբեջանը: Ի տարբերություն Ադրբեջանի, չունի ֆինանսական հնարավորություններ, նավթային, գազային պաշարներ, որ կարողանա ապահովել իր անկախությունը: Ադրբեջանն ունի սատարող երկրներ, ինչպես, օրինակ, Թուրքիան, իսկ Հայաստանը չունի: Այսինքն՝ տարածաշրջանային առումով Ադրբեջանն ավելի ուժեղ դիրքերում է և դրանք են հաշվի առնվում, երբ ՀԱՊԿ անդամ երկրները փորձում են առավել լավ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ՝ չմիջամտելով ԼՂ հակամարտությանը»,- ասաց Լիլիթ Գևորգյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում