Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Ինչպես կարող են հայ միգրանտները անարգել մեկնել Ռուսաստան

Հայ միգրանտներին Ռուսաստանում արտոնություններ կտրվեն: ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ միջպետական պայմանագրերն արդեն համաձայնեցված են ՌԴ և Հայաստանի միգրացիոն ծառայությունների միջև, դրա վերաբերյալ Մոսկվայում նաև արձանագրություն է ստորագրվել, որով կողմերը հանձն են առել ամենաարագ կերպով կազմակերպել համաձայնագրերի տեքստերի ներպետական համաձայնեցման գործընթացը: «Դրանից հետո պետք է բոլոր պետական շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցվի այն: Ենթադրում եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի, որից հետո նոր կստորագրվի այդ համաձայնագիրը»,- ասաց նա:

Հայ միգրանտներին տրվող արտոնությունները դեռևս երկուսն են՝ 7 օրվա փոխարեն 30 օրում հաշվառումը, մյուսը առանց աշխատանքային թույլտվության աշխատանքային գործունեության ծավալման հնարավորությունն է: Եգանյանը նշում է, որ նախկինում աշխատանքի թույլտվություն պիտի ստանային միգրանտները, որի համար համապատասխան թղթեր պետք է ներկայացնեին, նաև՝ պետական տուրք վճարեին, հիմա արդեն բացարձակապես այդ ամենի կարիքը չկա, տուրք վճարելու, բյուրոկրատիայի հետ առնչվելու կարիքը չկա: Աշխատանքային պայմանագիրը, ինչպես Հայաստանում, գործատուի հետ պիտի կնքվի, նույնն է, ըստ Եգանյանի, նաև Ռուսաստանի պարագայում. պայմանագիրը պիտի կնքվի այն գործատուի հետ, որի մոտ աշխատում են:

«Եթե առաջ պիտի ուղղակի գնար, դիմեր, ասեր՝ թույլ տվեք, որ աշխատանք կատարեմ, պիտի դիմեր միգրացիոն ծառայությանը, սպասեր տասն աշխատանքային օր, «այո» կլիներ, կամ «ոչ» կլիներ, թղթեր լրացներ դրա համար հարյուր դոլարի չափով պետական տուրք պիտի վճարեր, հետո նոր գնար աշխատանքային գործունեություն իրականացներ, այսինքն՝ պայմանագիր կնքեր որևէ գործատուի հետ, հիմա էդ բոլորից ազատվում է: Միայն այդ պայմանագիրն է, այն պիտի կնքի, որ աշխատանքային գործունեություն իրականացնի: Դե, առանց պայմանագրի չի լինում»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք բանակցությունների շրջանակում ներառվա՞ծ է այն անձանց հարցը, ովքեր արդեն մուտքի արգելք են ստացել: Եգանյանը նախ նշեց, որ այստեղ հարցը ՌԴ օրենսդրության պահանջները չկատարողներին է վերաբերում, ապա հիշեցրեց՝ մամլո հաղորդագրություն եղավ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, որ այդ արգելանքն իրենց վրայից հանվի, դիմեն դաշնային միգրացիոն ծառայություն կամ Ռուսաստանի դեսպանություն: «Ամեն դեպքում, տպավորությունս այնպիսին է, որ իրենք շատ բարյացակամ են վերաբերվում: Դեպքեր կան, երբ միանշանակ, միանգամից ասում են, որ կբացեն, կհանեն, խոսքը հումանիտար նկատառումներով ընդգրկված դեպքերն են: Հումանիտար ասելով՝ երբ ընտանիք է տարանջատվել, երբ Ռուսաստանում բուհերում սովորելու խնդիրը չի կարողանում լուծել, բուժման նպատակ ունի, ընտանիքի հաշմանդամ, միայնակ կամ զառամյալ անդամի խնամքի խնդիր կա: Նման դեպքերում ասում են, որ ինչ խոսք, միանգամից արգելքը կհանվի, մնացած դեպքերը պետք է անհատական նայվեն, այսինքն՝ խախտման բնույթը և դիմողի ներկայացրած տվյալները պիտի նայվեն, դրա արդյունքում որոշում կայացվի»,- ասաց նա:

Եգանյանը նշեց, որ մի հանգամանք էլ կա. պետք է նկատի ունենալ, որ ոչ բոլոր դեպքերն են, երբ մուտքի արգելանքը Դաշնային միգրացիոն ծառայության որոշման հիման վրա է դրվել քաղաքացու վրա, կան դեպքեր, որ այլ պատկան մարմինների որոշումներն են դրա համար հիմք հանդիսացել, օրինակ՝ դատարանի, իրավապահ մարմինների, սակայն գերակշիռ մասը՝ 90 տոկոսը, գնահատականների համաձայն, բաժին է ընկնում Դաշնային միգրացիոն ծառայության որոշումներին: «Եթե այն տասը տոկոսի մեջ լինեն քաղաքացիները, խնդիրն ավելի կբարդանա: Դատարանի դեպքում միայն դատարանն է ի զորու իր որոշումը վերանայելու: Ամեն դեպքում, քննարկումը ցույց տվեց, որ բարյացակամ վերաբերմունք կա: Հումանիտար դեպքերում միանշանակ խնդիր չկա, մնացածի դեպքում անհատական քննարկումների հիման վրա որոշում կկայացվի»,- ասաց նա:

Հարցին՝ մոտավորապես որքան կտևի այս հարցի կարգավորման ողջ գործընթացը՝ մինչև վերջնական լուծում ստանալը, Եգանյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ գործընթաց է սկսվել, որի առաջին՝ կարևորագույն քայլն արված է, իրավասու պետական մարմինների միջև տեքստերը համաձայնեցված են: Նա նաև կարևորեց այն, որ արձանագրության մեջ նշել են, թե շուտափույթ ամեն մեկն իր երկրում ներպետական համաձայնեցման գործընթացը պետք է սկսի: «Արձանագրության մեջ դա էլ է գրված, անգամ ֆիքսված է, որ ամսի 30-ից (մենք ամսի 29-ին ենք ստորագրել.- Գ.Ե.)՝ այդ գործընթացի հենց հաջորդ օրվանից պիտի սկսվի, ինչը մեր դեպքում մենք արել ենք Հայաստանում, այսինքն՝ այդ համաձայնեցման գործընթացով նախատեսված բոլոր քայլերն արդեն իրականացրել ենք, նույնը նաև ակնկալվում է ռուսական կողմից»,- ասաց նա:

Եգանյանը նշեց, որ Մաքսային միությունը խթանեց, որ փորձեն ավելի վաղ ժամկետներում, ավելի վաղ խաղի կանոնները երկկողմանի հարաբերությունների ձևաչափով մտցնել՝ հաշվի առնելով մեզ համար հարցի կարևորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում