Friday, 31 05 2024
17:59
Ուկրաինան Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ ստորագրել է անվտանգության շուրջ երկկողմ համաձայնագրեր
Ադրբեջանի ՊՆ նախարարն ու ԳՇ պետը հանդիպել են Թուրքիայի ՊՆ հետախուզության պետին
17:56
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել
17:54
775 դատապարտյալ է միացել Ուկրաինայի ԶՈւ-ին
17:53
Բելառուսն ու Հունգարիան կհամագործակցեն ատոմային ոլորտում
ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին
17:49
Հութիները ԱՄՆ-ին և Բրիտանիային սպառնացել են «անհապաղ և ուղղակի» պատասխան տալ 16 զոհի պատճառ դարձած գնդակոծումներին
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին
12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Արգիշտի Քյարամյանն այցելել է Սյունիքի մարզ
Մեհրաբյան Online
Բարձրացվեցին խնդիրներ՝ «Դպրոցական ավագանու» նիստում. ավագանու անդամի դերում աշակերտներն են
Ո’չ, չեմ տեսնում մեր իշխանության վերջը, ես անհանգստացածի տեսք ունե՞մ. Ծովինար Վարդանյան
Ինչ է նշանակում սառեցնել՝ ես կարո՞ղ եմ մանդատս սառեցնել, ուրիշ բանով զբաղվել. Ծովինար Վարդանյան
Այն, ինչը վաճառվում է, պետք է հարկվի. ՊԵԿ նախագահը` Եկեղեցուն հարկելու մասին
Գալստանյանի և իր աջակիցների ակցիան՝ ԱԳՆ շենքի դիմաց․ կադրեր վերևից
17:10
Չինաստանը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից
16:40
Հոդեյդայում ռադիոկայանի շենքին հասցված հարվածի հետևանքով կա 14 զոհ․ ԶԼՄ-ներ
Նախկին վարչապետը՝ ՌԻԱ-Նովոստիից
16:24
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 մլրդ եվրո հատկացնել Կիևին
Գալստանյանը հավատարմության երդում է տվել Մեծ Բրիտանիայի միապետին, որը այլ եկեղեցու գլուխն է
16:09
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները փաստաթղթեր են ստորագրել առաջադեմ սպառազինությամբ զորքերի հանդերձման մասին
«Բուքսավատ» են անելու՝ մինչև Զախարովան չասի՝ «ատբոյ», տղերք
Եվրոպոլն իրականացրել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի` Botnet դեմ միջազգային ոստիկանական գործողություն
Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդպել է Պակիստանի ԶՈՒ ԳՇ պետին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասնակցի կողմից մեկ այլ մասնակցի կտրող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել. ՔԿ
«Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը դեպի ԵԱՏՄ շուկաներ». Միշուստին
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարդան Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր

Վերնիսաժի կրակոցների հեղինակ Յուվեցի Կարոյի փեսան ազատ կարձակվի

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկայում քննիչի որոշմամբ փոփոխվելու է Վերնիսաժի կրակոցների հեղինակ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանի խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ օրերս նրա նկատմամբ դատարանը կեսամսյա կալանք կիրառվեց: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում):

Վերնիսաժի կրակոցներից տուժած երկու երիտասարդները՝ Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը, դեռ հիվանդանոցում են, նրանց նկատմամբ հսկողությունը շարունակվում է եւ դեռեւս որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: «Վալերի Հովհաննիսյանի վիճակը կայուն ծաներ է: Նա ծանր մարմնական վնասվածքներ ունի: Իսկ Նորայրի վիճակը կայուն է, բայց նա դեռ չի քայլում: Նրանց նկատմամբ մինչ այս պահը որեւէ քննչական գործողություն չի կատարվել»,- ասաց Էլբակյանը: Նա, անդրադառնալով տեղեկությանը, որ առաջիկայում հնարավոր է՝ Գոռ Առաքելյանի խափանման միջոցը փոխվի, արձագանքեց. «Պաշտպանը իր պաշտպանական տակտիկան ինքն է մշակում: Ինքն այս պահին ավելի շատ նյութերի է տիրապետում, քանի որ իր պաշտպանյալը կարգավիճակ ունի եւ դատարանում ներկայացված որոշակի ցուցմուքների տիրապետում է: Դրանից էլ բխում է իր տակտիկան: Բայց, որ խափանման միջոցը փոխվելու է, նոր եմ լսում: Բայց ես հայաստանյան պրակտիկայում չեմ հանդիպել, որ 34-104 հոդվածի երկրորդ մասով մեղադրվող անձի նկատմամբ այլ խափանման միջոց ընտրվի»:

Տիկին Էլբակյանը նաեւ ասաց, որ հնչած կրակոցներից տուժած պատահական անցորդները բողոք չեն ներկայացրել: «Որքանով ինձ հայտնի է, բողոքներ չկան: Բացարձակ նրանց հետ չեմ զրուցել եւ չեմ կարող ասել, թե ինչի համար են նրանք այդպես վարվել: Նրանց փոխարեն չեմ կարող պատասխանել: Միգուցե եւ նրանց փոխհատուցել են, հիվանդանոցային ծախսերը հոգացել են, բայց չեմ կարող ասել: Ընդամենը կարող եմ ենթադրել»:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ զրուցե՞լ է իր վստահորդների հետ՝ պարզելու համար ինչ է իրականում կատարվել: «Վալերիի հետ դեռեւս չեմ զրուցել, գործը չեմ քննարկել նրա հետ, իսկ Նորայրը բացարձակապես չի ցանկանում խոսել կատարվածի մասին: Ասում է, որ ինքը որեւէ բացատրություն չունի տալու: Բայց, համենայնդեպս, ամեն ինչ այնպես էլ չի, ինչպես փորձ է արվում մամուլում ներկայացնել, կամ ինչպես փորձում են որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկայացնել»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում