Նախօրեին նյույորքյան Waldorf Astoria հյուրանոցում կայացել է GLAAD Media Awards 25-րդ մրցանակաբաշխությունը, որի դափներկիրներ են դարձել այն աստղերը, ովքեր պայքարել են սեռական փոքրամասնությունների իրավունքների հավասարության համար: Հիշեցնենք, որ առաջին մրցանակները GLAAD-ը հաձնել է երկու շաբաթ առաջ Լոս Անջելեսում, գրում է Spletnik.ru-ն:
Երեկոյի հյուրեր են դարձել Նաոմի Ուոթսը, Քայլի Մինոուգը, Էմմի Ռոսումը, Բոյ Ջորջը, Լորա Պրեպոնը և այլ հայտնիներ:
Տարվա լավագույն կատակերգություն է ճանաչվել «Նարնջագույն՝ սեզոնի հիթը»: Հաղթողների շարքում են նաև «Ֆիլոմենա» ֆիլմը և բասկետբոլիստ Ջեյսոն Քոլինզի հետ Օպրա Ուինֆրիի հարցազրույցը:











































