Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լեռնաձորցիները ստիպված կլինեն լքել տները

Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացումը կստիպի բնակիչներին հեռանալ իրենց տներից: Ինչպես գիտենք, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությանն արդեն շահագործման արտոնագիր է տրված, և այժմ աշխատանքներն իրականացվում են Փխրուտի հանքավայրի տարածքում: Տեղի բնակիչների խոսքով` ուրանի հանքավայրն ընդգրկում է Կապանից Քաջարան ավտոճանապարհի՝ Ողջի գետի աջափնյա և ձախափնյա տարածքները՝ ձգվելով դեպի գետի ակունքը՝ մինչև Դավաչի տեղամասը, Քաջարան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Ուրանի հանքավայրի տարածքում գտնվող բնակավայրերն են Քաջարան քաղաքը, Լեռնաձոր, Ձագեձոր, Կաթնառատ, Փխրուտ գյուղերը, ևս չորս համայնքներ: Հանքավայրի ապագա շահագործողներն առաջարկում են շահագործումից մոտ տասը տարի հետո միայն վճռել բնակչությանը տեղահանելու կամ տեղում թողնելու խնդիրը: Սակայն լեռնաձորցիները, ինչպես և մարզի բնակչությունը, կտրականապես դեմ է այդ հանքավայրի շահագործմանը: Անորոշությունը, դժգոհությունը և ուրանի նկատմամբ սարսափն այն աստիճանի է, որ մարդիկ նույնիսկ որոշել են թողնել տները և հեռանալ տարածքից:

Լեռնաձոր գյուղի ավագանու անդամներն արդեն դիմել են ՀՀ նախագահին, Ազգային ժողով, կառավարությանը և խնդրել հաշվի առնելով համայնքի բնակչության դժգոհությունն ու մերժողական վերաբերմունքի արժանացած հարցի արդիականությունն ու մտահոգվել այն հետևանքներով, որ կարող են առաջանալ ինչպես հետազոտման, այնպես էլ հետագա շահագործման արդյունքում, սակայն առայժմ՝ ոչ մի արդյունք:

Իսկ բնակիչները համոզված են, որ առջևում իրենց առջև ծառանալու են բազմաթիվ էկոլոգիական անկանխատեսելի հետևանքներ, ռադիոակտիվ ճառագայթման անխուսափելիություն, Ողջի գետի ավազանի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով:

Նշենք, որ Կապանում դեռ 2010 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով, մոտ 14 հազար մարդ է ստորագրել ուրանի հանքավայրի շահագործման դեմ, և ստորագրահավաքը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում