Բակային բասկետբոլի հայտնի Entertainers Basketball Classic փառատոնը, որը տեղի է ունեցել Հարլեմում, ընդհատվել է` հրաձգություն սկսվելու պատճառով: Դեպքի վայրում է եղել նաև «Գոլդեն Սթեյթ»-ի բասկետբոլիստ Նեյթ Ռոբինսոնն, ով ստեղծված քաոսային իրավիճակում փորձում էր պաշտպանել մարդկանց և կարգ ու կանոն հաստատել:
«Խաղն անսպասելի ընդհատվեց, տրիբունաներում վիճաբանություն սկսվեց: Երիտասարդներից մեկն ատրճանակ ուներ: Նա կրակ բացեց: Դեպքի վայրում վիրավորներ կային:
Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Ոստիկանները սկսել են գործի հետաքննությունը: Իսկ մրցաշարի մամլո ծառայությունը մեկնաբանություններից հրաժարվել է:







































