Friday, 10 07 2026
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Հին ու նոր քաղաքապետերի պայքար Արթիկո՞ւմ

Սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի 119 համայնքներից 86-ում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Չնայած բավականին քիչ ժամանակ է մնացել, բայց քաղաքական որոշ կուսակցություններ դեռ չեն կողմնորոշվում, թե ում թեկնածությունն են առաջադրելու` ասենք Գյումրու քաղաքապետի պաշտոնում: Կուսակցությունների տեղի գրասենյակներում սպասում են քաղաքական խորհուրդների որոշմանը:

Նույն վիճակն է նաև մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում: Այստեղ իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել գործող քաղաքապետը` Խաչատուր Վարագյանը: Այս փաստը հաստատեցին նաև քաղաքապետարանում: Ըստ քաղաքապետի տեղակալ Գևորգ Փթուկյանի՝ համայնքի հանրապետական ղեկավարը սպասում է կուսակցության քաղաքական որոշմանը: Շրջանառվում է նաև նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի անունը, որը մոտ 10 տարի զբաղեցրել է այդ պաշտոնը: Գևորգ Փթուկյանից փորձեցինք տեղեկանալ՝ կուսակցության քաղխորհուրդն արդյոք ընտրություն կատարելո՞ւ է հանրապետական երկու թեկնածուների միջև: «Այդ մասին ասել չեմ կարող, կուսակցությունն է որոշում կայացնում»,- եղավ Փթուկյանի պատասխանը:

Կան տեղեկություններ, որ քաղաքապետի երրորդ հավանական թեկնածուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է: Ինչպես հայտնի է, Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբայրը խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարտվեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին: Հետևաբար չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր այս հաջողությունը ցանկանա կրկնել` առաջադրելով քաղաքապետի իր թեկնածուին: Չի բացառվում, որ Արթիկում առաջադրվեն նաև ՀՅԴ և ՕԵԿ թեկնածուներ:

Թեժ է լինելու ընտրապայքարը նաև մարզի գյուղական բնակավայրերում: Հատկապես թեժ ընտրապայքար է սպասվում մարզի Ախուրյան և Ազատան համայնքներում: Ախուրյանի գործող գյուղապետ ՀՅԴ անդամ Արծրունի Իգիթյանը նշեց, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը, իսկ թե ով կամ ովքեր են լինելու իր քաղաքական մրցակիցները Արծրունի Իգիթյանը նշեց, որ տեղյակ չէ: Այն, որ գործող գյուղապետերը ամեն գնով ցանկանում են վերընտրվել, արդեն իսկ ակնհայտ է: Այս օրերին որոշ գյուղական համայնքներ տանող ճանապարհներ ասֆալտապատվումեն:

Փայլակ Ֆահրադյան
«Առաջին լրատվական»-ի Շիրակի մարզային թղթակից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում