Friday, 10 07 2026
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ

ԼՂՀ նախագահական ընտրություններն անցան քաղաքական բարձր մրցակցության պայմաններում. ՌԴ դիտորդական խումբ

ԼՂՀ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած Ռուսաստանի Դաշնության դիտորդական խմբի անդամներն այսօր հանդես եկան հայտարարությամբ, որում բարձր են գնահատում ընտրությունների անցկացման գործընթացը: ՌԴ-ից Արցախի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել 16 հոգանոց պատվիրակությունը:

Ռուս դիտորդները նշեցին, որ շրջայց են կատարել երկրի տարբեր բնակավայրերում տեղակայված ընտրական տեղամասեր: Դիտորդներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրական տեղամասերի աշխատանքին, մասնակցելու ձայների հաշվարկման գործընթացին:

Ռուս դիտորդներն արձանագրեցին, որ ԼՂՀ նախագահական ընտրություններն անցան քաղաքական բարձր մրցակցության պայմաններում, հասանելի զանգվածային լրատվամիջոցների համար: Ընտրական տեղամասերում արձանագրված մի քանի թերությունները, ըստ նրանց, ընդամենը տեխնիկական բնույթ էին կրում:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բալբերովը նշեց, որ ընտրողները քվեարկեցին իրենց կամքով, ոչ մի խախտում չարձանագրվեց, որը կարող էր փաստել մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակելու մասին:

«Ռուսական դիտորդական առաքելությունը ԼՂՀ նախագահի ընտրությունները համարում է կայացած, թափանցիկ, լեգիտիմ, ազատ, ժողովրդավար, արդար, երկրի ընտրական օրենսդրությանը լիովին համապատասխան: Ընտրությունները համապատասխանում են նաև ժողովրդավար ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին: Դիտորդական խմբի անդամներն ընդգծում են ընտրությունների մեծ դերակատարությունը Մինսկի խմբի բանակցային գործընթացում:

Ժողովրդավար ընտրական գործընթացի կառուցմանն ու կատարելագործմանն ուղղված ջանքերը համապատասխան ուշադրություն են պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, միջազգային հանրությունից, ինչը կնպաստի հայ-ադրբեջանական հիմնախնդրի խաղաղ լուծման արագացմանը` ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը»,- ռուս դիտորդների անունից հայտարարեց Ալեքսանդր Բալբերովը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում