Հուլիսի 19-ին, ժամը 21.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Օշական գյուղի բնակիչ, 1991 թ. ծնված Տաթևիկ Եղիազարյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:











































