ԱՄՆ Կոնգրեսը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից և Նախարարների կաբինետից կարող է պահանջել ազատ արձակել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին և նախկին կառավարության մյուս անդամներին:
Կոնգեսի բանաձևի համապատասխան նախագիծը պատրաստել է ԱՄՆ-ի՝ Եվրոպայում համագործակցության և անվտանգության հարցերով հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) նախագահ, կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը:
Փաստաթուղթը նաև պնդում է վերականգնել նրանց համար «բոլոր քաղաքական և քաղաքացիական իրավունքները»:
Սմիթը նաև առաջարկել է հրաժարվել ամերիկյան այցագրեր տրամադրել այն ուկրաինացի պաշտոնյաներին, որոնք մասնակից են մարդու իրավունքների խախտումներին, կոռուպցիային և հակաժողովրդավարական գործողություններին:
Բանաձևի նախագծում կոնգրեսականը նաև առաջարկում է կոչ անել Ուկրաինայի իշխանություններին 2012թ. անցկացնել թափանցիկ խորհրդարանական ընտրություններ:












































