Sunday, 12 07 2026
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

Ասադի վարչակարգի հնարավոր տապալումն անհանգստացնում է Իսրայելին

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար գեներալ մայոր Ավիվ Կոխավին ելույթ ունենալով Կնեսետի պատգամավորների առաջ, անհանգստություն է հայտնել՝ կապված Սիրիայում Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջ եկող հնարավոր զարգացումների հետ:

Ինչպես հաղորդում է Haaretz-ը, Կոխավիի խոսքերով՝ Սիրիայի ներկա իշխանություններն արդեն չեն կարող հաղթել քաղաքացիական պատերազմը, չնայած Ասադի վաչակարգն ի վիճակի է դիմանալ ևս երկու կամ երեք ամիս: Հետախույզը նշել է, որ նրա տապալումից հետո Գոլանի բարձրունքների շրջանը կարող է նմանվել Սինայի թերակղզուն՝ վերածվելով հակաիսրայելական ահաբեկչական ակտիվության գոտու:

Կոխավին պատգամավորներին ցույց է տվել արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում է, որ սիրիայի հրետանին անկանոն կերպով ռմբակոծւմ է տարբեր քաղաքների թաղամասեր: նրա խոսքերով՝ դա վկայում է իշխանությունների հուսալքության և այլ՝ առավել մեղմ միջոցներով ապստամբությունը ճնշելու լիակատար անկարողության մասին:

Այդ պայմաններում, գեներալը նշել է, որ Սիրիայում ամեն շաբաթ զոհվում է 500-700 մարդ, իսկ հակամարտությունը թևակոխել է «իրաքացման» փուլ: Նրա տվյալներով՝ Սիրիայի կողմից ուղղակի հարձակման վտանգ դեռևս չկա, քանի որ Ասադը Գոլանի բարձունքներից զորքերը հետ է քաշել երկրի ներքին շրջաններ՝ ապստամբությունը ճնշելու համար:

Կոխավին նաև հայտարարել է, որ Իսրայելը պետք է ձևավորի վարքի դրսևորման ռազմավարություն՝ Սիրիայի վարչակարգի հնարավոր տապալման դեպքում: Նրա խոսքերով՝ Իրանը և «Հըզբոլլահ» շարժումն արդեն ակտիվորեն նման ծրագրեր են մշակում:

Իսրայելը և Սիրիան ֆորմալ կերպով գտնվում են պատերազմային վիճակում, սակայն ակտիվ ռազմական գործողություններ երկու երկրների միջև չեն ծավալվում արդեն երկար ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում