Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

ՏՏ ոլորտի ձեռքբերումները համայնքի համախմբվածության արդյունք են

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը տնտեսության այն ճյուղն է, որ ամեն տարի հսկայական աճ է գրանցում։ Նույնիսկ ճգնաժամի տարիներին աճի տեմպերը չդանդաղեցին։ D-Link ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Շահնազարյանի հետ զրուցում ենք ՏՏ ոլորտի խնդիրների վերաբերյալ։

– Պարոն Շահնազարյան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է աճի տեմպեր արձանագրել: Արդյոք դա բավարա՞ր է ներկայիս մարտահրավերներին դիմակայելու համար, և այդ առումով ի՞նչ է անհրաժեշտ անել:

– Զարգացման տեմպերն ընդհանուր առմամբ, իհարկե, բավարար չեն։ Ունենք այն, ինչ ունենք։ Ավելին կարող էինք ունենալ, եթե լիներ շատ ավելի հստակ պետական քաղաքականություն։ Այն, ինչ այսօր ունենք, անհատ ձեռներեցների, տարբեր կազմակերպությունների ջանքերի արդյունք է։

– Պարբերաբար խոսվում է ոլորտի համախմբվածության մասին, շեշտվում է, որ այն կոնսոլիդացված է: Ոլորտում կա՞ն արդյոք ձեռքբերումներ այդ համախմբվածության շնորհիվ:

– Համենայնդեպս, վերջին տարիներին ՏՏ ոլորտի ձեռքբերումները միանշանակ համախմբվածության արդյունք են։ Կայացած և շուկայում հստակ դեր ունեցող ձեռնարկություններն այդ համախմբվածության արդյունքում շատ մեծ աջակցություն են ցուցաբերում նորաստեղծ ընկերություններին և ընդհանրապես ՏՏ ոլորտին։ Վերջին տարիներին ՏՏ համայնքի հստակ ուղղորդված ծրագրերն օգնում են զարգացմանը։ Ընդ որում, սա` այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ ՏՏ համայնք գոյություն չուներ։ Եվ եթե չլիներ տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպությունների ու մասնագետների համախմբվածությունը, մենք կունենայինք այն նույն իրավիճակը, որն ունենք շատ ուրիշ ոլորտներում, որտեղ ամեն մի ձեռնարկություն իր ներդրումների հաշվին ինչ-ինչ բաների հասնում է, սակայն ոլորտի ընդհանուր զարգացման մասին խոսել հնարավոր չէ։

– Ոլորտում գործող կառույցները, ըստ Ձեզ, որքանո՞վ են կատարում իրենց վերապահված գործառույթները։

– Իմ կարծիքով՝ մի բան էլ ավելին են կատարում։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը նախապես մշակված ծրագրի հիման վրա ստեղծված կառույց է, որն իր գործառույթները, իմ կարծիքով, հստակ կատարում է։ Նրա գործունեությունը շատ բարձր են գնահատում նաև միջազգային կազմակերպությունները։ Եթե աշխատանքի արդյունավետությունն ակնառու չլիներ, ո՛չ «Մայքրոսոֆթ»-ը, ո՛չ D-Link-ը, ո՛չ էլ այլ խոշորագույն ընկերություններ իրենց ծրագրերը Հայաստանում չէին իրականացնի։ Ինչ վերաբերում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԻՏՁՄ), ապա այն հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է ոլորտի ձեռնարկություններին աջակցելու նպատակով։ Համենայնդեպս, ես մեր ընկերության անունից կարող եմ վստահեցնել՝ չի եղել դեպք, որևէ գործառույթ, երբեմն նաև ԻՏՁՄ-ի շրջանակներին չվերաբերող, որ մենք աջակցություն չստանանք։ Մինչև վերջ մեր կողքին կանգնել են, մեր խնդիրներն ընդունել են, հասկացել և մեզ հետ լուծել։ Ավելին կարելի է ասել` ԻՏՁՄ-ում ունենք մոտ 60 կազմակերպություն, սակայն ՏՏ ոլորտում բազմաթիվ ընկերություններ կան, որոնք թեև ԻՏՁՄ անդամ չեն, սակայն նույն աջակցությունը ստանում են։ Խնդիրն այստեղ այլ է. մենք բոլորս էլ շատ ավելին ենք ուզում, բոլորս էլ դժգոհ ենք իրավիճակից։ Բայց երբ դժգոհություններդ ինքնանպատակ են և ոչ թե լուծումներ ես փնտրում ու փորձում առաջարկություններ կատարել բարելավման ուղղությամբ, դա արդեն շինծու է և ոչ սրտացավ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում