Ավստրալացի բնապահպանները նախազգուշացնում են, որ երկրի հյուսիսարևմտյան ափում գազի արդյունաբերության զարգացման նախագիծը սպառնում է սապատավոր կետերի բազմացմանը:
Sea Shepherd բնապահպանական խմբին անհանգստացնում է այն, որ նավահանգստի կառուցումն ու ինտենսիվ նավարկությունը կխախտեն կետերի բազմացման վայրերի փխրուն էկոլոգիան:
Բնապահպանները միավորել են ջանքերը ավստրալացի բնիկների հետ, որոնք սապատավոր այդ կենդանիներին սուրբ են համարում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավստրալիայի իշխանությունները պնդում են, որ բնությանը սպառնացող ռիսկը նվազագույն կլինի:












































