Լոնդոնի Գերագույն դատարանն այսօր սկսում է տարեց քենիացիների գործի քննությունը, որոնք պնդում են, որ բրիտանական գաղութարար իշխանություններն իրենց կտտանքների են ենթարկել ավելի քան կես դար առաջ` Մաու-Մաու ապստամբության ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գործի քննությունը դատարանում կլինի վերջին փուլը այդ խմբի տղամարդկանց ու կանանց համար:
Նրանք կալանավորվել էին Մաու-Մաու ապստամբության ժամանակ, որը շարունակվել էր 1952-1960-ականներին ու վերջ էր դրել բրիտանական կառավարմանը Քենիայում: Քենիացիների խոսքով` բրիտանացիներն իրենց կտտանքների են ենթարկել, ընդ որում, ոմանք ասում են, որ իրենց թլպատել են:
Բրիտանական իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ չպետք է պատասխանատվություն կրեն 1950-1960-ականների գաղութարար ադմինիստրացիայի փոխարեն: Սակայն Գերագույն դատարանը անցած տարի վճռել էր, որ քենիացիներն ունեն բավակականչափ փաստեր, որպեսզի պնդեն իրենց իրավունքները դատարանում:










































