Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Սկսվել է 16-ամյա աղջնակին մազութի հորը գցելու գործով հարցուպատասխանը…

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է Սյուզաննա Սարգսյանի սպանության գործով հարցուպատասխանը հայրենի կառավարության հետ: Բողոքը քննության է առնվել պաշտպանական կողմի՝ ամուսիններ Նարինե և Բագրատ Նալբանդյանների պաշտպան Սեդա Սաֆարյանի դիմումի համաձայն:

Բողոքում նշվել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններում, դատական համակարգում խախտվել են Նալբանդյանների արդար դատաքննության, արդյունավետ պաշտպանության, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները, նշվել է նաև անհիմն կերպով կալանքի տակ պահելու մասին: Հիշեցնենք, որ այս գործով տուժողը Նալբանդյանների անչափահաս դստեր ընկերուհին էր, իսկ ամբաստանյալները, որոնք արդեն դատապարտյալների կարգավիճակում են, Նարինե և Բագրատ Նալբանդյան ամուսինները:

Դեպքը տեղի էր ունեցել 8 տարի առաջ՝ 2004թ. մայիսի 30-ին՝ Վարդենիս քաղաքում: Համաձայն մեղադրական եզրակացության` Սյուզան Սարգսյանն այդ օրը գնացել էր համադասարանցու՝ Արևիկ Նալբանդյանի տուն և նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ վիճել: Վերջինս իր տան խոհանոցում, վիճաբանության ընթացքում «Ջերմուկի» ապակե շշով մի քանի անգամ հարվածել էր անչափահաս, 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի դեմքին: Աղջնակը ստացած հարվածներից կորցրել էր գիտակցությունը: Տանտերերը մետաղալարով կապել էին Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը և 5-6 ժամ թողել էին փակված խոհանոցում, սակայն աղջնակը այդ ժամանակ դեռ ողջ է եղել: Ըստ քրեական գործի նյութերի՝ ամուսինները, մի քանի ժամ սպասելուց հետո դեռևս չմահացած աղջկան կեսգիշերին քաշ տալով տարել և նետել էին իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:

Նարինե Նալբանդյանը ձերբակալվել էր հանցագործությունից մոտ 40 օր անց՝ հուլիսի 9-ին, պատմել եղելությունը, իսկ 2005-ի փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով Վարդենիսի բնակիչները՝ Նարինե Նալբանդյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, իսկ Բագրատ Նալբանդյանը՝ 9 տարվա:

Հիշեցնենք նաև, որ այն ժամանակ այս քրեական գործով հետաքրքրված էր նաև «Հելսինկյան ընկերակցությունը», որը կասկածի տակ էր դրել այդ սահմռկեցուցիչ հանցագործության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ու դատաքննությունը: Ուստի ամբաստանյալների պաշտպանությունն ստանձնել էր կազմակերպության անդամ Սեդա Սաֆարյանը: Նրա պաշտպանյալներից Նարինե Նալբանդյանը դատարանում հայտնել էր, թե ինքնախոստովանական ցուցմունքներն իրենից բռնությամբ են կորզել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում