Friday, 10 07 2026
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա

Վարդավառը Քրիստոսի հետ հաղորդակցվելու լավագույն տոներից է

Վարդավառը քրիստոնեական օրացույցում կոչվում է նաև Պայծառակերպության տոն: Տոնի մասին այսօր լրագրողների հետ խոսեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Հայր Շահե աբեղա Անանյանը. «Քրիստոսն իր աշակերտների հետ բարձրանում է Թաբոր լեռը, որտեղ էլ նա պայծառակերպվում է, երևում է նրա ամբողջ հետագա փառքը: Այս տոնը Քրիստոսի հետ հաղորդակցվելու լավագույն տոներից է»:

Նա նշեց, որ տոնն ունի հեթանոսական հիմք` կապված Աստղիկ աստվածուհու և Վահագնի հետ: Սակայն մեր հոգևորականները տոնը մտցրել են նաև քրիստոնեական օրացույց. Գրիգոր Նարեկացին իր «Տաղ վարդավառի» ստեղծագործության մեջ տալիս է տոնի նկարագրությունը:

Վարդավառին, որը միշտ անցկացվում է կիրակի օրը, եկեղեցիներում պատարագիչը վարդաջուր է ցողում հավատացյալների վրա՝ այդ կերպ նրանց ևս հաղորդակից դարձնելով Աստծուն:

Հայր Շահեն նշեց նաև, որ այսօր մենք մի փոքր շեղվել ենք Վարդավառի բուն իմաստից. նա դեմ չէ, եթե դա կոչեն նաև սիրո տոն, սակայն մեր եկեղեցին ունի պաշտոնապես հռչակած սիրո տոն. «Սուրբ Սարգսի տոնը սիրահարներինն է, այդ օրը քահանաները օրհնում են սիրահարներին և երիտասարդներին»:

Վերջում նա հավելեց, որ ընդհանրապես տաղավար տոները կոչված են իրենց շուրջը համախմբելու մարդկանց, հնում պատարագից հետո խաղիկներ էին կատարում, կային տարբեր ժողովրդական ավանդույթներ, իսկ հիմա այդ ամենը վերանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում