Չինաստանի հեռարձակման և ինտերնետի վերահսկողները հայտնել են համացանցում տեսանյութերի մատակարարներին, որ իրենք պետք է նախապես դիտեն բոլոր ծրագրերը նախքան դրանք հասարակությանը հասանելի դարձնելը: Այդ կերպ կառավորությունը նպատակ ունի խստացնել օնլայն սերիլաների և կարճամետրաժ ֆիլմերի գրաքննությունը:
Associated press-ը հաղորդում է, որ նոր օրենքը ընդունվել է Ռադիոյի, ֆիլմերի և հեռուստատեսության պետական վարչության և Համացանցային տեղեկատվության պետական գրասենյակի կողմից:
Վարչությունն իր հայտարարության մեջ ասել է, որ ստիպված է եղել նման օրենք ընդունել, քանի որ վերջրերս համացանցում տեղադրված տեսանյութերում շատացել են վուլգար բովանդակությունը, բռնությունը և պոռնոգրաֆիան: Հաղորդվում է` օրենքը կպաշտպանի երիտասարդներին և կխթանի բարձրորակ օնլայն ծրագրերի թողարկումը:







































