Saturday, 08 06 2024
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին

Ու՞մ կցանկանար սատկացնել Շուշան Պետրոսյանի ամուսինը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինն իր ֆեյսբուքյան էջում ցանկություն է հայտնել սառնասրտորեն սատկեցնել ոմանց: Նա մասնավորապես գրել է. « Զզվելի է, իրենց պատմությունն են կերտում՝ ողբերգությունը դրոշակ դարձնելով. սառնասրտորեն կսատկեցնեի ոմանց»:

Այնուհետև մեկնաբանություններում շարունակել է, որ անկարգ եղել են և կան, ստեղծված իրավիճակից էլ առիթավորվում են՝ առանց մտածելու, որ ամենահամբերատար մարդուն էլ կարելի է հունից հանել ու այդ պատճառով «չափալախ ուտել բերնին»:

Ըստ նրա՝ ոստիկաններն այսօր անվտանգության միակ երաշխիքն են: «Պատկերացնու՞մ եք, ոստիկանները չշտկեին ստեղծված իրավիճակը, կքանդեն, կփչացնեն ու նման բաներ, իսկ ինչ պետք է անեն մեր ոստիկանները: Կանգնեն նայե՞ն, ո՛չ: Պետք է սաստեն և պատժեն այդ չգիտեմինչերի անթույլատրելի գործողությունները:

Հարցն ունի տրամաբանական մոտեցում՝ մեղավորները կանգնած են օրենքի առաջ: Պլակատներով աղաղակողների որևէ գործողություն օրինական չէ, հետևաբար՝ պատժելի է օրենքով»,- նշել էր Արման Հարությունյանը՝ շարունակելով, որ հայրը որդու համար պատասխանատվություն չի կրում, ուր մնաց՝ ղեկավարը՝ աշխատողի համար, այն դեպքում, երբ խղճից և մարդասիրությունից դրդված հրաժարվեց իր մանդատից: Նկատենք, որ այս ամենը Շուշան Պետրոսյանի ամուսինը գրել էր անգլատառ և կոնկրետ չէր նշել՝ ինչի մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրն իր ունեցած մամլո ասուլիսի ընթացքում երգչուհի, պատգամավոր Շուշան Պետրոսյանը, անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպերին, նշել էր Ռուբեն Հայրապետյանն ամենաանկեղծ ելույթն ունեցավ մի քանի օր առաջ: Նա նաև ասել էր, որ տեղի ունեցածը գնահատելու համար գնահատման թիվ չկա: Շուշան Պետրոսյանը դրական էր գնահատել միջադեպից հետո բարձրացված հասարակական աղմուկը:

«Այդ մարդն իր ամենաանկեղծ ելույթն ունեցավ երեք օր առաջ, մենք Տեր Աստված չենք, մենք չենք դատավորները, Աստված ամենավերջին սրիկային անգամ ապաշխարելու հնարավորություն է տալիս, այդ մարդը շատ հուզական հայտարարություն արեց: Եկեք կառչենք և հույս փայփայենք, որ լուսահոգին կլինի վերջինը»,- ցավով ասել էր Շուշան Պետրոսյանը:

Նկատենք նաև, որ այս ամենը նա ասել էր մինչ կիրակի օրը, երբ դեռ տեղի չէր ունեցել ոստիկանության և մոմավառության մասնակիցների միջև բախումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում