Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թեհրանում տեղի ունեցող Կանանց դրության միջազգաին առաջին կոնֆերանսի ժամանակ քննադատել է ամերիկյան իշխանություններին.
«ԱՄՆ-ի իշխանություններն աշխարհի ամենատոտալիտար ու բռնապետական ռեժիմն են: Սիոնիստական ռեժիմը (Իսրայել) որոշումներ է ընդունում ԱՄՆ-ի անունից: Ամերիկյան քաղաքականությունը երբեք չի փոխվի: Փոխվում են միայն անունները: Նույն պատկերն է նաև Հարավային Ամերիկայում ու Ասիայում: Աշխարհում գոյություն չունի իրական ժողովրդավարություն»:
Կոնֆերանսին մասնակցում են ավելի քան 80 երկրների 1500-ից ավելի կին գիտնականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: