Friday, 10 07 2026
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով

Թեսա Հոֆման. Պետք է Գերմանիայից սպասենք հստակ դիրքորոշում

Գերմանուհի հայտնի իրավապաշտպան, «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար Թեսա Հոֆմանի հետ զրույցում «Ազատություն» ռադիոկայանը փորձել է պարզել նրա գնահատականը Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերաբերմունքին։

Ըստ Reuters լրատվական գործակալության` օնլայն քվեարկություններով պարզվել է, որ շուրջ 157 հազար գերմանացիներ ցանկանում են, որ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ժխտելը անօրինական համարող օրենք ընդունի: Մինչդեռ, ինչպես անցյալ շաբաթ հաղորդել էր Reuters-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է հազարավոր գերմանացիների առաջարկը։

Թեսա Հոֆմանը վկայակոչել է 7 տարի առաջ Գերմանիայի Բունդեսթագի ընդունած միաձայն որոշումը. 2005 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Բունդեսթագը, առանց «ցեղասպանություն» բառն օգտագործելու, կոչ էր անում Թուրքիային ընդունել հայերի դեմ իրագործած ջարդերը, ափսոսանք հայտնելով, որ Գերմանիան ջանք անգամ չէր գործադրել կանգնեցնելու այդ ոճրագործությունը` կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին տեղեկություններ ունենալու պարագայում։

Գերմանուհի իրավապաշտպանը դժգոհել է. – «Բայց այս 7 տարիներին մոռացան սեփական որոշումը։ Եվ հիմա, կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես` արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ու կառավարության ղեկավարը՝ Անգելա Մերկելը, չեն ասում` դա հանցագործությո՞ւն է, ցեղասպանությո՞ւն է, և ավելացնում են, թե Հայաստանն ու Թուրքիան իրենք պետք է պարզեն, թե ինչ է կատարվել 100 տարի առաջ»։

«Ես ցանկանում եմ համեմատել. դա նույնն է, թե ասել` Իսրայելը թող այդ [Հոլոքոսթի] հարցը լուծի նեոֆաշիստների հետ։ Դա հնարավոր չէ։ Եվ, բացի այդ, մենք պետք է Գերմանիայից սպասենք հստակ դիրքորոշում», – ընդգծեց Թեսա Հոֆմանը` շարունակելով. – «Մենք ունենք ամենակարևոր փաստերը, որոնք վկայում են ցեղասպանության մասին։ Եթե մեր ներկայիս քաղաքական գործիչները կարդում են փաստաթղթերը, կիմանային, որ դա ցեղասպանություն է»։

Իրավապաշտպանի խոսքերով` հաջորդ տարի նախատեսված Գերմանիայի խորհրդարանի ընտրություններից հետո անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն սկսել նոր խորհրդարանի ներկայացուցիչների հետ և պատրաստել նոր որոշում։ Թեսա Հոֆմանը համոզված է` հայերը արդյունքի կհասնեն, եթե համագործակցեն այս հարցով մտահոգ կազմակերպությունների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում