Sunday, 12 07 2026
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած

Որևէ երկրի ոստիկանությանը վայել չէ խուլիգանների համար տանիք դառնալ

Որևէ երկրի ոստիկանությանը վայել չէ խուլիգանների համար տանիք դառնալ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Նվարդ Մանասյանը՝ անդրադառնալով երեկ՝ երեկոյան, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ Աճառյան փողոցում, Վահե Ավետյանի հիշատակին կազմակերպված մոմավառության մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողություններին: Նա մեծ կարևորությամբ նշեց, որ որոշ ոստիկաններ հայհոյանքներ էին ուղղում քաղաքացիներին:

«Ուզում եմ հասկանալ, թե ինչպես են որոշում ոստիկանության գործողությունների համաչափությունը, և ինչքանո՞վ էր երեկվա գործողությունը համաչափ:

Հատուկ խնդրանք է, որ հատուկ վայրենություն ունեցող առանձին ոստիկանների համար միգուցե պարոն Գասպարյանը նոր մեխանիզմներ ներմուծի, որ ագրեսիայի պոտենցիալ ունեցող ոստիկաններ չլինեն մեր ոստիկանությունում, որովհետև ոստիկանությունը կոչված է պաշտպանելու օրենքը, օրինական կարգը. ագրեսիվ մարդիկ, որոնք հրահրում են կոնֆլիկտ, տեղ չունենան ոստիկանությունում»,- իր ցանկությունը հայտնեց Նվարդ Մանասյանը՝ շարունակելով, որ կան երկրներ, որտեղ թեստեր են անցկացվում, որ շեղումներ ունեցող, գռեհիկ մարդիկ տեղ չունենան ոստիկանությունում: Նա փաստեց, որ երեկ՝ այս էլ որերորդ անգամ առանձնանում էին հատուկ դեմքեր, որոնք ուղղակի անշնորհք պահվածք ունեին: Որևէ երկրի ոստիկանությանը վայել չէ խուլիգանների համար տանիք դառնալ, մինչդեռ իսկապես կան դեպքեր, երբ ոստիկանները խուլիգան են և անօրինականության մասնակից:

Հիշեցնենք, որ երեկ՝ երեկոյան, բիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանությունը բացեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Աճառյան պողոտան, որը փակվել էր մոմավառության մասնակիցների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում