Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Համաշխարհային կինոարվեստի շունչը` քաղաքամայր Երևանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ մեկնարկել է աշխարհի լավագույն փառատոների տասնյակում հայտնված «Ոսկե ծիրան» կինոփառատունը: Այն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:

Թարմություն, նոր խոսք, կինոարվեստի լեզուն բացահայտելու դասընթացներ և հաճելի ժամանց…. «Ոսկե ծիրանը» կինոերկրպագուներին դարձյալ նոր ասելիքով է ներկայանում: Մասնակից երկրների աշխարհագրությունը և մշակույթների բազմազանություն խոստացող փառատոնը հայ հանդիսատեսին է ներկայանում 9-րդ անգամ:

Խորհրդանշական է, որ Երևանի միջազգային կինոփառատոնի բացումն ազդարարվում է Համո Բեկնազարյանի` «Շոր և Շորշոր» կատակերգությամբ, որը հանդիսատեսին առաջարկվում է գրական ստեղծագործության էկրանավորմամբ: Ցուցադրությունը կընթանա Վահագն Հայրապետյանի և նրա խմբի կենդանի ջազային ձևավորմամբ, ինչը մշակվել է հատուկ այս առիթով: Կինոփառատոնը պահպանել է արդեն ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այդ շարքում նորություն է «Գիրք և կինո» ծրագիրը, որն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով: Նախատեսված է նաև ԱՊՀ երկրների կինոծրագիրը:

«Կինոն դեպի անծայրածիր տիեզերքը բացվող պատուհան է և մարդկային ճակատագրերի խառնարան: Արվեստի այս ճյուղը աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ ներկայացնելու ու դրա հանդեպ անսահման սեր սերմանելու մեծ առաքելություն ունի: Համոզված եմ` միջմշակութային հարթության մեջ հայկական կինեմատոգրաֆն ունի իր կարևոր խոսքը պատվով հրամցնելու և մեր երկրի վարկանիշը արժանի հարթակում ներկայացնելու դերը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կինոփառատոնն ամփոփվելու է Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» («Amour») ֆիլմի մեկ բացառիկ ցուցադրությամբ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի համատեղ արտադրությամբ նկարահանված ֆիլմը կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր է: Հռչակավոր Միքայել Հաննեկեի` սիրո և հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեվորված է աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրինտինյանի, Էմանուել Ռիվայի և Իզաբել Յուպերի խաղով:

Փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է կինոարվեստն իր ամբողջ գեղեցկությամբ երիտասարդությանը փոխանցելու կազմակերպիչների ջանքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում