Friday, 07 06 2024
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները

Ոչ թե հեղափոխությամբ պետք է հայրենիք պահենք, այլ ապագան կերտելով


«Առաջին լրատվականի» զրուցակիցն է լիբանանահայ հրապարակախոս Հրայր Ճեպեճյանը։


– Պարոն Ճեպեճյան, դրսից ի՞նչ հայացքով եք նայում մեզանում տեղի ունեցող իրադարձություններին: Եգիպտոսում դեպքերը շատ արագ զարգացան, մեզանում այդ պրոցեսը կարծես ձգձգվում է, ըստ Ձեզ, ինչո՞ւ:


– Անշուշտ, մեր հայրենիքում կատարվող դեպքերը` հասարակական, քաղաքական, տնտեսական, ընկերային իրավիճակները Եգիպտոսում և արաբական աշխարհում տարբեր են, բայց մեզ այսօր ավելի շատ հետաքրքրում են մայր հայրենիքում տեղի ունեցող դեպքերը: Մենք` որպես սփյուռք, անպայմանորեն կառչած ենք հայրենիքին, մայր հայրենիքի կողքին ենք և ամեն գնով աշխատում ենք հայրենիքը վերակազմակերպելու, վերաշինելու ուղղությամբ: Սա յուրաքանչյուր սփյուռքահայի կարգախոսն է, հիմնահարցը, և յուրաքանչյուր սփյուռքահայ` անկախ իր քաղաքական մտածողությունից, հայրենիքն իր համար ամեն ինչից առաջ է դասում:


– Երբ ասում եք` հայրենիքը վերակազմակերպենք, ի՞նչ նկատի ունեք:


– Իհարկե, շատ մեծ հարցեր կան, սակայն ամեն ինչ վատագույնը չէ, մենք սիրում ենք մեր հայրենիքը, նրա կողքին ենք, բայց նաև չենք կարող չնկատել, որ դժբախտաբար, քաղաքական, տնտեսական, ընկերային, ինչպես նաև կոռուպցիայի, արտագաղթի հարցեր կան: Այս բոլորը հիմնախնդիրներ են, որոնք մեր հայրենիքի համար են, և սփյուռքը իր բաժինը պետք է բերի հայրենիքի վերակազմակերպական աշխատանքների հարցում:


– Պարոն Ճեպեճյան, Դուք նաև նշեցիք արտագաղթի խնդիրը, մեկ տարվա ընթացքում 70 հազար մարդ է լքել երկիրը: Բացի այդ, երկու տարի է` ինչ Ռուսաստանն իրականացնում է «Հայրենակիցներ» ծրագիրը. Հայաստանից ընտանիքներով մարդկանց տեղափոխում են Ռուսաստան, ապահովում աշխատանքով և այլն: Արտագաղթի նման տեմպերը ինչի՞ կհասցնեն երկիրը, կարո՞ղ է մի օր էլ ընդհանրապես պետք չլինի մտածել հայրենիքի վերակազմակերպման մասին, որովհետև, ըստ էության, կասիմիլացվենք, կդառնանք Ռուսաստանի գաղութը, հայրենիք էլ չի լինի:


– Այո՛, ասիմիլյացիան հստակ է, և պետք է այնպիսի միջոցառումներ կազմակերպվեն, որ արտագաղթի հոսքը կանխեն: Բայց ես գիտեմ հայաստանցիների, որոնք Ամերիկայից, Եվրոպայից բացի, հասել են ընդհուպ մինչև Հարավային Աֆրիկա, աջ և ձախ կարող եք տեսնել հայաստանցիների: Աշխատանքիս բերումով շատ եմ ճամփորդում, հիմա շատ է այն հայաստանցիների թիվը, որոնց կտեսնենք աջ և ձախ, ամեն տեղ, Չինաստանում էլ հայաստանցիներ տեսա. դժբախտաբար, ամբողջ աշխարհով տարածվել են:


Ի՞նչ պետք է անել. տնտեսական միջոցառումներ պետք է իրականացնել, որ մարդ իր տունը, տեղը, հայրենիքը չլքի: Ես հայաստանցիներին հարցնում եմ, ասում են` ախպեր ջա՛ն, ինչ անենք, մեր տնտեսական վիճակը վատ է, գործ չկա, ապրուստ չկա, ի՞նչ պետք է անենք: Այնպես որ, պետք է օգնել հայրենիքին, միջոցառումներ իրականացնել, որպեսզի հայրենիքը վերակազմակերպվի:


– Վերջերս սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լոս Անջելեսում մի հայտարարություն արեց, ըստ որի` ՀՀ Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ անել նոր օրենսդրական վերին պալատ` սենատ, ստեղծելու համար, որտեղ կընդգրկվեն սփյուռքի ներկայացուցիչները: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան, և արդյո՞ք սփյուռքն այս ճանապարհով ավելի շատ մասնակից կդառնա երկրում տեղի ունեցող պրոցեսներին:


– Սփյուռքի նախարարը այս առումով բավական ակտիվ գործունեություն է կատարում, շատ աշխույժ է, մի գաղութից մյուս գաղութ է գնում, գիտաժողովներ է կազմակերպում, սա անպայմանորեն գնահատելի է: Ինչ վերաբերում է սենատի ստեղծմանը, երևի մի քիչ վաղ է խոսել: Պետք է տեսնել` ինչպե՞ս պետք է կազմակերպվի այն, ինչպե՞ս պետք է լինի սփյուռքի ներկայացուցչությունը, ի՞նչ իրավասություններ պետք է լինեն, ի՞նչ ձևով սփյուռքը պետք է մասնակցի հայրենիքի ներքին հարցերին: Այստեղ մի քիչ ժամանակ պետք է տալ, տեսնենք ինչպես կդասավորվի: Սկզբունքորեն երևի թե խելոք քայլ է, պետք է որոշել ինչպես կազմակերպել:


– Դուք նշեցիք, որ Հրանուշ Հակոբյանը աշխույժ է, գնում է գաղութից գաղութ, գիտաժողովներ է կազմակերպում, մենք, սակայն, գիտենք, որ նույն այդ «Արի տուն» ծրագրի շրջանակներում ոչ մի սփյուռքահայ այդպես էլ ցանկություն չունի վերադառնալ տուն: Այսինքն` նրա այստեղից այնտեղ գնալը, գիտաժողովներ կազմակերպելը ավելի շատ ձև է, բայց բովանդակություն այդ գործողություններում չկա:


– Սա մի քիչ երկար գործընթաց է, ճիշտ է` մենք բոլորս էլ հայ ենք, բայցևայնպես, արևելահայերի և արևմտահայերի մեջ տարբերություններ կան կենցաղի, ապրելակերպի, մտածողության առումով: Պետք է ընդհանուր հայտարարի գալ, թե ինչպես մեր` արևելահայերի և արևմտահայերի տարբերություններով հանդերձ կարողանանք իրար հետ համընկնել: Հայաստանցիներն ասում են, որ շատ տարբեր ենք, և չենք կարողանում իրար հետ հարաբերվել, համակերպվել, ինչպես հաղթահարել մեր մեջ առկա կենցաղային, մտածողության, ապրելակերպի հարաբերությունները: Աշխատանք պետք է տարվի, Սփյուռքի նախարարությունը պետք է աշխույժ գործունեություն ծավալի, դեսպանատները միջոցառումներ իրականացնեն, թե ինչպես է հնարավոր այս երկուսին կողք կողքի բերել:


– Պարոն Ճեպեճյան, ինչի՞ մասին է խոսքը, երբ նույն կառավարությունը, Սփյուռքի նախարարությունը իրենց հերթին նպաստում են արտագաղթի նման տեմպերի արագացմանն ու մեծացմանը: Երբ ամբողջությամբ հայաթափություն է, այս ֆոնին արժե՞ դեռ մտածել ինչ-որ միջոցառումների մասին:


– Արտագաղթի պարագան միայն Սփյուռքի նախարարության հետ առնչված չէ, արտագաղթի խնդիրը կապված է ընկերային, տնտեսական, քաղաքական վիճակների հետ:


– Ըստ Ձեզ, հեղափոխական գործողություններին դիմելը հիմա ճիշտ տարբերակ չէ՞ արդյոք. արաբները ոտքի կանգնեցին, մինչդեռ մենք լռում ենք, հնարավո՞ր է դա լինի, ու նոր ընկերային, քաղաքական տնտեսական հարցերը լուծվեն:


– Եթե սոցիալ-տնտեսական, ընկերային իրավիճակներ կան, որոնք լավ պայմաններ չեն, ի՞նչ պետք է անել, հեղափոխությո՞ւն… ես հեղափոխությանը հավատացող մարդ չեմ: Արաբական երկրներն այլևս չէին դիմանում և հերթով դիմում են ապստամբության: Մյուս կողմից էլ` ինչպե՞ս պետք է անենք, որ սոցիալ- տնտեսական հարցերը լուծվեն: Սա բավական բարդ խնդիր է, մենք հայրենիք ունենք, հիմա մենք պետք է մտածենք, որ ոչ թե հեղափոխությամբ պետք է հայրենիք պահենք, այլ ապագան կերտելով, և սա է ճանապարհը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում