Tuesday, 14 07 2026
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի

Քոչարյանը նաև պետք է

Չնայած Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդես է գալիս Սերժ Սարգսյանի կառավարումը ուղղակի կամ անուղղակի քննադատող և իշխանությունը կասկածի տակ դնող հայտարարություններով, այդուհանդերձ, կա նաև այն հանգամանքը, որ Սարգսյանի համար Քոչարյանի այդօրինակ պահվածքը նպաստավոր է և կարող է օգտագործվել ի շահ իրեն:

Խնդիրն այն է, որ իշխանական և քաղաքական պրոցեսների վրա սեփական ազդեցության մասին վկայություններ դրսևորող Քոչարյանը, որն ամեն կերպ ցանկանում է պահել «ինքզինքը»՝ որպես ներքաղաքական և ներիշխանական գործոն, Սերժ Սարգսյանի համար հիանալի արդարացում է, այսպես ասած, բարեփոխումների ձախողման հարցում:

Քոչարյանի գործոնը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ակնարկելու, իհարկե՝ ո՛չ անձամբ, այլ քարոզչական նուրբ տեխնոլոգիաների կիրառմամբ, որ ինքը պատրաստ է փոխել իշխանական համակարգի տրամաբանությունը, փիլիսոփայությունը, որակները, սակայն, ահա, այդ վատ Քոչարյանը անընդհատ խանգարում է, դեռ կա և փորձում է համակարգում դիմադրություն կազմակերպել Սարգսյանի այդ բարենորոգչական քայլերի հանդեպ:

Այլ կերպ ասած՝ Քոչարյանի ամեն մի նմանօրինակ ելույթ որքան հարվածում է Սերժ Սարգսյանի իշխանությանը, այդքան էլ ինչ-որ առումով նաև նպաստում է այդ իշխանական գործունեության անարդյունավետության համար արդարացում գտնելու հարցում: Այդ իմաստով, կարծես թե ակնհայտ է, որ Քոչարյանի նմանօրինակ ելույթները պարբերաբար պետք են գալիս Սերժ Սարգսյանին: Համենայն դեպս, իրադարձությունների զարգացման տրամաբանության մեջ այդ վարկածը ունի տեղ ունենալու բավականաչափ նախադրյալներ:

Չի բացառվում, որ հենց այդ պատճառով է Սերժ Սարգսյանը բավականին դանդաղ է ձերբազատվում Քոչարյանի կադրերից, քանի որ արագ գործելու դեպքում նա այլևս չի կարող բերել այդ արդարացումը, թե Քոչարյանի կադրերը ներքին լուրջ դիմադրություն են առաջ բերում բարեփոխումների իր ձգտումների հանդեպ:

Այսինքն՝ մի քիչ Քոչարյանը Սերժ Սարգսյանին, թերևս, միշտ պետք է: Իհարկե, նա նաև պետք է շատ զգույշ լինի, որ հանկարծ այդ մի քիչը շատ չդառնա, որովհետև այդ դեպքում արդեն Սերժ Սարգսյանն անկարող է լինելու կանգնեցնել Քոչարյանին: Բայց կարծես թե այդ հարցում Սերժ Սարգսյանն ունի մի քանի դաշնակիցներ՝ ի դեմս ընդդիմության, ի դեմս Քոչարյանի հանրային չափազանց բացասական վարկանիշի և ի դեմս Քոչարյանի հանդեպ միջազգային հանրության մերժողական դիրքորոշման:

Այդ ամենում կան, իհարկե, տարբեր պատճառներ, սակայն արդյունքն այն է, որ այդ գործոնները Սերժ Սարգսյանին օգնում են Քոչարյանին պահել հեռակառավարելիության սահմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում