Sunday, 16 06 2024
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը հրաժարական է տվել

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն: Նման որոշում է կայացրել նաև ընդդիմադիր «ԲՅՈՒՏ-Բատկիվշչինա» խմբակցության փոխնախագահ Նիկոլայ Տոմենկոն:

Երկուսն էլ իրենց հրաժարականը բացատրել են երեկ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ օրինագծի ընդունմամբ:

Լիտվինը, մեկնաբանելով «Ռեգիոնների կուսակցության» ներկայացուցչի խոսքերը, որոնք հնչել են քվեարկությունից հետո և վերաբերել ընդդիմությանը («Մենք նրանց կատվի ձագերի պես խաբեցինք»), հայտարարել է, որ խաբեության զոհ է համարում և իրեն:

«Խաբեցին առաջին հերթին՝ ինձ, սակայն մեծ հաշվով խաբեցին Ուկրաինային, ժողովրդին ու մտածում եմ`այդ խաբեության պտուղները մենք դեռ քաղելու ենք»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ լեզվի մասին օրինագիծը, որի ընդունմանը դեմ էր ընդդիմությունը, հունիսին առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Ընդդիմադիրները փորձելով արգելափակել փաստաթղթի հետագա քննարկումը՝ ներկայացրել էին մեծ քանակությամբ փոփոխություններ (2000-ից ավելի): Այս պայմաններում ենթադրվում էր, որ Ռադան չի հասցնի ընդունել փաստաթուղթը մինչ խորհրդարանական արձակուրդները (դրանք սկսվում են հաջորդ շաբաթ), ու այն կհետաձգվի մինչև աշուն:

Լիտվինը հայտարարել էր, որ այս շաբաթ օրինագիծը չի դրվի քվեարկության, սակայն, այդուհանդերձ, այն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց: Լիտվինն այդ ժամանակ նիստերի դահլիճում չի եղել (նիստը վարել է փոխխոսնակ, կոմունիստ Ադամ Մարտինյուկը), ով օրինագիծը ներառել է օրակարգ: Ռադայում վիճաբանություն է սկսվել: Այդ ֆոնի վրա փաստաթուղթը արագ դրվել է քվեարկության և ընդունվել:

Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչ Միխայիլ Չեչետովը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարել էր. «Գնահատեք խաղի գեղեցկությունը: Մենք խաբեցինք նրանց՝ ինչպես կատվի ձագերի: Ես չգիտեմ՝ ինչ են անելու նրանք ընտրություններին»:

Ընդդիմության ներկայացուցիչ, փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն հայտարարել էր, որ Ռադան վերածվել է «Վիկտոր Յանուկովիչի ռեժիմին ծառայող ինստիտուտի»: Ու այս պայմաններում ինքը այլևս չի ցանկանում աշխատել խորհրդարանում:

Օրինագիծը պայմաններ է ստեղծում Ուկրաինայում բարձրացնելու ոչ պետական լեզվի (առաջին հերթին՝ ռուսերենի) կարգավիճակը այն շրջաններում, որտեղ այն հարազատ է բնակչության նվազագույնը 10 տոկոսին (այսինքն` ուկրաինական մարզերի գրեթե կեսում):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում