Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Աշխարհն առանց պարտքի չի ապրում. Խոսրով Հարությունյան

«Ընդդիմության ներկայացուցիչները կարծում էին, որ կառավարության ծրագիրը պետք է հինգ տարվա գծագրված փաստաթուղթ լիներ: Կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր ամենայն մանրամասնությամբ հստակ մեխանիզմներ գծագրել: Այդ ծրագիրը պարզապես առաջիկա հինգ տարվա քաղաքական փաստաթուղթ է, որտեղ սահմանված են անելիքների մոտավոր պատկերները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա՝ այդ փաստաթուղթը պետք է պարունակի զուտ քաղաքական մեխանիզմներ. «Այն քաղաքական հռչակագիր է: Ամեն տարի էլ ցուցանիշներ են եղել, ոչ թե խորը մեխանիզմներով ուրվագծված սահմանումներ: Կառավարության գործունեության ծրագիրը պետք է օրենսդրական մի շարք դրույթների ընդունման հիմք լինի: Ավելին պահանջելը այնքան էլ իրատեսական չէ»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե կառավարությունը կկարողանա՞ արդյոք իրականացնել այդ 5 տարվա ծրագիրը. «Քանի որ սա ամենագլխավոր հարցն է, կարելի է եզրակացնել, որ կառավարության հանդեպ դեռևս չկա վստահություն: Սակայն 2008-ի տնտեսական ճգնաժամից կառավարությունը դասեր քաղեց և կարողացավ մարդկանց ետ պահել լուրջ սոցիալական ցնցումներից»:

«Ես հիացած չեմ կառավարության աշխատանքով: Նրանք արդյունավետ չեն հակազդում ճգնաժամին, սակայն կառավարությունը ճիշտ ռազմավարություն կիրառեց՝ փորձեր անելով զարգացնել ներքին ռեսուրսները»,- հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում կարծես զարգանում է նաև արտահանման շուկան. «Ճգնաժամի պայմաններում հանրության կյանքը չէր կարող բարելավվել: Այս պայմաններում հնարավոր էր աղքատության աճի ավելացում: Պետք է հաշվի առնել, որ կառավարությունը կարողացավ բանկային համակարգը փրկել փլուզումից: Կառավարությունը կարողացավ ետ պահել հասարակությանը լուրջ վտանգներից: Ինձ համար դա ամենակարևորն է»:

Ամփոփելով՝ Խոսրով Հարությունյանը անդրադարձավ նաև ՀՀ արտաքին պարտքին՝ նշելով, որ դա մեզ համար այնքան էլ լուրջ սպառնալիք չէ. «Աշխարհն առանց պարտքի չի ապրում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում