Friday, 07 06 2024
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին

Սփյուռքին ուզում են դարձնել մեղսակից

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ՀՀ ԱԳ առաջին նախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:


– Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում երկպալատ խորհրդարանի մասին իշխանությունների հայտարարություններին. սփյուռքի նախարարը հայտարարեց, թե այդ նպատակի համար մտադիր են փոխել Սահմանադրությունը, օրենքները:


– Դա գաղափար է, որն արժի դիտարկել: Սակայն մինչև այդ հարցի լուրջ դիտարկումը, քննարկումը և կիրառումը, պետք է Հայաստանն ազատ ու արդար ընտրություններ ինքը կազմակերպի և նոր այդ համակարգը դիտարկի համազգային ծիրից ներս:


– Այսինքն՝ որքանո՞վ եք ռեալ համարում, որ փոխեն Սահմանադրությունը, ողջ օրենսդրությունը՝ հանուն այդ գաղափարի:


– Եթե ընտրական այս համակարգով ու հետագծով Հայաստանի Հանրապետության ընտրությունների հատկանիշները կիրառենք նաև սփյուռքում, ապա սփյուռքն ուղղակի կոչնչանա. այնպիսի վիհեր, սեպեր, բաժանումներ ու պառակտումներ կմտնեն սփյուռքի մեջ, որ ընդհանրապես Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին կարելի է մոռանալ: Ընդունելով դա որպես հասարակության քննարկման հարց, կողմ լինելով սփյուռքի ներուժը Հայաստանի պետական ու ազգային հարցերում փրկելու հրամայականին, միաժամանակ ես կարծում եմ՝ խիստ վտանգավոր է գեղեցիկ գաղափարը միանգամից իրացնել, երբ որ ՀՀ-ում ընտրական, մարդու իրավունքների, ժողովրդավարության մեխանիզմները խղճալի վիճակում են և մեր ընտրությունները խեղվել են: Այդ խեղված ընտրակարգը կիրառել համազգային առումով, կբերի ավելի վտանգների, քան՝ առավելությունների: Գաղափարը գեղեցիկ է, բայց ՀՀ-ն առաջին հերթին պետք է կարգի բերի ընտրական պահելաձևը, կարգը, դրա իրացումը, որից հետո մտածի ավելի լայն մեխանիզմների մասին:


– Այսինքն՝ մտավախություն ունեք, որ հերթական անգամ ընտրակեղծիքներ կլինեն, ինչը սփյուռքին կվանի:


– Մենք ունենք իրավականության լեգիտիմության խնդիր, որն անդրադառնում է ազգային խնդիրների, միջազգային վարկի վրա: Եվ պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե այդ լեգիտիմության, իրավականության խոցը կիրառվի սփյուռքի համազգային հարցերում: Ես կարծում եմ` ընտրակարգը, թեկնածուների առաջադրումը, քվոտավորումը և, վերջին հաշվով, ընտրության իրացումը լուրջ հարցեր են, և կարծում եմ՝ Հայաստանը պետք է առաջին հերթին փաստի, որ ինքը կկարողանա անցկացնել ընտրությունների մի շարք, և նոր դիտարկի այս հարցը:


– Իսկ այն փաստը, որ արտերկրում բնակվող երկքաղաքացին պետք է գա այստեղ ու օրենք ընդունի ՀՀ քաղաքացու համար, դա նորմա՞լ եք համարում:


– Ես մանրամասները չգիտեմ, միայն ասում եմ, որ գաղափարը քննարկելի հարց է: Բայց Հայաստանի օրենսդիր պալատի ցանկացած անդամ պետք է լինի ՀՀ քաղաքացի: Ինքը երկքաղաքացու հանգամանքով է մասնակցում, թե ոչ` այլ հարց է: Բայց ես կարծում եմ՝ բացառելի է, որ ՀՀ օրենսդիրը ՀՀ քաղաքացի չլինի: Եվ հետո՝ կարող է քաղաքացին ինքը օտար ազդեցություն կրել, այսինքն՝ այնպես չէ, որ մարդու քաղաքացի չլինելն ազդում է մասնագիտական փորձի ու էության վրա: Բայց կարծում եմ՝ սա առնչվելու է քաղաքացիության ոլորտին, և ակնհայտ է, որ պատգամավորը լինի ՀՀ քաղաքացի: Ինձ հուզում են ներկա դրությամբ ընթացակարգային խութերը, խոչընդոտները, քան՝ բովանդակությունը: Քանի որ՝ բովանդակությունը ուղղելի խնդիր է:


– Տեսակետ կա, որ սրանով պարզապես իշխանությունները փորձում են սփյուռքին սիրաշահել՝ գումարներ պոկելու համար:


– Ինքը թղթի վրա կարող է լավ գաղափար լինի, բայց կարևոր է, թե ով է իշխանության գլուխ: Կարող են ոչ թե սիրաշահել, այլ՝ սփյուռքի մասնակցության անվան տակ փորձեն նրան ևս մեղսակից դարձնեն իրենց գործերին: Պատկերացրեք՝ այս արձանագրությունների պատմության մեջ, երբ ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ սփյուռքում կար մերժում հակապետական, հակազգային այդ հարցի շուրջ, ուղարկում են ԱԺ, և այդ դեպքում երկպալատ իրավիճակում կունենայինք սփյուռքի մի քանի ներկայացուցիչներ, որոնք սփյուռքի անունից պետք է դառնային մեղսակից դրան, կամ էլ՝ եթե դեմ լինեին՝ մի քանի ձայնով, այնուամենայնիվ, մեղսակից լինեին կատարվածին: Ուստի՝ պետք է խորը մտածենք, թե որոնք են այս համակարգի առավելությունները և վտանգները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում