Thursday, 16 05 2024
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Պաշտոնական. Վարչապետը ուզում է, որ կրկնապատկվի ձկան արտահանումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղի ձկնաբուծական տնտեսություններից մեկում ջրաչափի տեղադրման փորձնական ծրագրի իրականացմանը: Այս մասին ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարները, պաշտոնատար անձինք, Արարատյան դաշտում գործունեություն ծավալող ձկնաբույծներ: Հիշեցնենք, որ ջրաչափի փորձնական տեղադրման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2011 թ. փետրվարի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում:

Ծավալված մտքերի փոխանակման ընթացքում ձկնաբույծները հնչեցրել են իրենց մտահոգությունները ջրաչափիչ սարքերի տեղադրման խնդիրների վերաբերյալ` անհրաժեշտ համարելով յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսության համար անհատական չափորոշիչների կիրառումը:

Անհրաժեշտ համարելով Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման և պահպանության ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը` վարչապետ Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսության համար կիրառվելու են ջրաչափիչ սարքերի տեղադրման անհատական տեխնիկական չափորոշիչներ, և ձկնաբույծները կարող են ինքնուրույնաբար ձեռք բերել ջրաչափիչ սարքեր իրենց նախընտրած ընկերությունից:

«Մեր նպատակն է կրկնապատկել ձկնաբույծների կարողությունները: 2010 թ. մենք ունեցել ենք լուրջ նվաճումներ. շուրջ 500 տոննա ձուկ է արտահանվել Հայաստանի Հանրապետությունից: Կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի 22 տնտեսվարողներ արտոնագիր ստանան Ռուսաստանում և հնարավորություն ունենան արտահանել իրենց արտադրանքը:

Մեր գնահատականներով` 2011 թ. այս ցուցանիշը պետք է կրկնապատկվի, քանի որ այն կարողությունները, որ ջրային տնտեսություններն ստեղծել են, արդեն հույս են ներշնչում, որ 2011 թ. այդ արտադրանքը մենք ստանալու ենք:

Բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ներդնելու ենք ստանդարտներ` սկսած ջրաչափերից և ավարտած ձկնաբուծության ոլորտում կիրառվող տեխնոլոգիաներով, որպեսզի վստահ լինենք, որ ձկնաբույծներն աշխատում են սննդի անվտանգության ապահովման կանոններով: Դա բխում է և՛ մեր բնակչության շահերից, և՛ միջազգային բոլոր պարտավորություններից»,- լրագրողներին ասել է վարչապետը:

Խոսելով անօրինական ջրօգտագործման հետ կապված խնդիրներից` վարչապետն ընդգծել է. «Տասնյակ համայնքներ այսօր զրկվել են խմելու և ոռոգման ջրից այն պատճառով, որ ջրային ռեսուրսները ռացիոնալ չեն օգտագործվում. կան շուրջ 3500 հորեր, որոնցից 2000-ն անօրինական են, և պետությունը պատշաճ ձևով չի իրականացնում օգտագործվող ջրերի հաշվառում:

Այդ խնդիրն առնչվում է նաև ձկնաբուծական ընկերություններին. մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան ձկնաբուծական ընկերություններ, որոնք առանց համապատասխան թույլտվության ունեն խորքային հորեր և այդ ջուրն անօրինական օգտագործում են` ստեղծելով նաև էկոլոգիական ռիսկեր մեզ համար:

Անհրաժեշտություն կա հաշվառել ջուրն ամբողջությամբ, և հաշվառման տեսակետից առաջարկում ենք օգտագործել ջրաչափեր այն 60 չափորոշիչների կիրառմամբ, որոնք այսօր պետության կողմից հաստատված են և ընդունելի: Ամեն մի ջրային տնտեսություն իր օգտագործած ջրի ծավալներին համապատասխան պետք է ընտրի, թե ինչ ջրաչափիչ սարք է օգտագործելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում