Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

«Աղոթեք, միայն աղոթեք որդուս համար…». ասում է դաժանաբար ծեծված բժշկի մայրը

«Ես հիմա միայն աղոթում եմ և բոլորին խնդրում եմ՝ աղոթել որդուս համար, որ Աստված փրկի նրա կյանքը, որովհետև հիմա բժիշկներն արդեն ոչինչ չեն կարող անել: Այս պահին միայն դա է ինձ հետաքրքրում: Իմ էներգիան պահպանում եմ որդուս ուժ տալու համար»,- երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հարսնաքարում» դաժանորեն ծեծված և այժմ կյանքի ու մահվան շեմին գտնվող, Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի բժիշկ Վահե Ավետյանի մայրը՝ Լեոնորա Ավետյանը: Ու թեև որդուն մահվան դուռը հասցրած ստահակներին նույնիսկ պատժելու մասին չէր ուզում մտածել, լրատվամիջոցներին ինչ-որ բան փոխանցել, բայց համաձայնեց զրուցել մեզ հետ:

Մինչ մեր զրույցի մանրամասներին անցնելը, նշենք, որ թաղամասում շատերն էին ճանաչում նրանց ընտանիքին, հարևանները նկարագրում էին որպես «մեծատառով ընտանիք», որը պատրաստ է ցանկացած պահի օգնել, փրկել մարդկանց՝ անկախ ժամից ու գրպանի պարունակությունից: Վահեի մայրն էլ մանկական բժշկուհի է, և հարևանները պատմում էին, թե նրանք ինչ անձնուրացությամբ են փրկել իրենց երեխաների կյանքը: Վահեն՝ այդ ընտանիքի միակ տղան, չէր կարող այլ կերպ լինել. նա էլ մեր պաշտպան զինվորների կյանքն էր փրկում, և այսօր ոչ ոք չունի այդ մասնագիտական մեծ բեռն ստանձնելու համարձակություն: Հարևաններից մեկը նույնիսկ Վահեի ծննդյան օրը գիտեր՝ 1979թ. օգոստոսի 2: Նրանք այնքան լավ էին նկարագրում ու ճանաչում Վահեին, որ զարմանում էին, թե նրա պես խելացի, ոչ կոնֆլիկտային, կատակասեր տղայի հետ ինչու պետք է այդպես վարվեին:

Հետո մտանք Վահեենց տուն: Տիկին Ավետյանը պատմեց այդ օրվա իրադարձությունների՝ քիչ թե շատ իրեն հայտնի դարձած մանրամասները: Նաև խնդրեց չձայնագրել: Չմերժեցինք:

Եվ այսպես, Վահեն չորս ընկերների հետ է եղել, որոնցից մեկը Սիսիանից էր եկել և այստեղ վարձով է բնակվում: Դեպքի հետևանքով տուժածներից միայն նա բժիշկ չի եղել, և արհեստավոր այդ տղայի հետ Վահեն ծանոթացել է Սիսիանում, որտեղ որոշ ժամանակ ապրել և աշխատել է որպես զինվորական բժիշկ: Եվ ահա, այդ օրը այդ արհեստավոր ընկերոջ ծննդյան օրն է եղել, և բժիշկ ընկերները ցանկացել են նրան անակնկալ մատուցել: Սկզբում գնացել են Արզնի՝ այնտեղ ժամանակ անցկացրել, հետո եկել են մայրաքաղաք և որոշել «Հարսնաքար» ռեստորան մտնել: Բայց քանի որ մարզահագուստով են եղել, թույլ չեն տվել մտնել: Վահեն գնացել է տուն, հագուստը փոխել և վերադարձել ռեստորան: Այդ ժամանակ միայն գլխարկն է գլխին եղել. երբ մատուցողը մոտեցել է նրանց, Վահեն կատակով հարցրել է՝ «Կարող է՞ գլխարկն էլ խնդիր առաջացնի», մատուցողը պատասխանել է՝ «Էս կայֆավատ ե՞ս ըլնում», ու միանգամից գլխով հարվածել է Վահեի գլխին: Դրանից հետո սկսվել է ծեծկռտուքը, ծեծել են չորսին էլ: Մեկի քիթն է կոտրվել, մյուսի կողոսկրը, իսկ Վահեն այդպիսի ծանր վնասվածքներ է ստացել:

Մոր խոսքով, եթե ինչ-որ օրինախախտում էին թույլ տվել, կամ ինչպես իրենք են ասում՝ հասարակական կարգ խախտել, թող անմիջապես զանգեին ոստիկանություն, օրենքի ներկայացուցիչները գային, ձեռքները շղթայեին տանեին, և ոչ թե մահվան աստիճան ծեծեին: Այստեղ այն ասացվածքն է գործում, որ եթե ուժ կա, խելք պետք չէ: «Ու դա արել են մարդիկ, որ երևի տառաճանաչ էլ չեն, և այդ հրապարակումներն էլ նրանց վրա ազդեցություն չեն ունենա, նրանց հասկացնելու ուրիշ ձև է պետք: Այս անպատժելիությունը վերացնել է պետք, որովհետև ցանկացած մեկի հետ դա կարող է պատահել, կրկնվել»,- ասաց Վահեի մայրը և զարմանք հայտնեց, թե ինչու է ռեստորանը, որտեղ այդպիսի զարհուրելի հանցագործություն է կատարվել, մինչև հիմա գործում: Դեպքից հետո անմիջապես պետք է փակեին այն, մանավանդ որ ասում են՝ մեկ տարի առաջ էլ է այնտեղ նման ինչ-որ դեպք եղել:

Տիկին Լեոնորան և Վահեի կինը՝ Լիլիթը, նաև վրդովված էին, որ լրատվամիջոցներով որոշ դեպքերում սխալ տեղեկություններ են տարածում. նշում են, թե ինչ-որ աղջիկների են բերել, բայց նման բան չկա, որովհետև բոլոր տղաներն էլ ամուսնացած, իրենց ընտանիքներին նվիրված մարդիկ են: Կամ եթե նույնիսկ ենթադրենք, որ բերել են՝ դրա համար մահու չափ ծեծո՞ւմ են՝ հարցնում են Վահեի հարազատները… Կամ՝ թերթերում գրում են, թե երրորդ վիրահատությունը պետք է անեն, բայց նման բան չկա:

Տիկին Լեոնորան, որն անընդհատ փորձում է որդու կողքին լինել և ուժ տալ, որովհետև հավատացած է, որ դա կարող է օգնել, տեսնում է, թե դեպքն ինչպես է ազդել հիվանդանոցի աշխատակազմի վրա. ոչ ոք չի ուզում կամ չի կարողանում Վահեի պարտականությունները վերցնել, մարդիկ հոգեբանորեն չեն կարողանում աշխատել, բայց այնտեղ զինվորների կյանքի հարց է դրված…

Վահեի մայրը հարց է տալիս՝ ինչի՞ համար է թիկնապահը: Ինչի՞ համար են նրանց վճարում՝ մարդ սպանելո՞ւ… ո՞վ եք դուք՝ կարգ պահպանողնե՞ր, բայց դուք կարգ, օրենք եք խախտում… Մեզ՝ բժիշկներիս, վճարում են, որ մարդու կյանք փրկենք, նույնիսկ չվճարելու դեպքում ենք փրկում: Լիլիթը հուզմունքով էր պատմում, թե ամուսինը որքան շատ է սիրում իր աշխատանքը և որքան առաջնային է նրա համար մարդու կյանքը փրկելը: Եվ դրան հակառակ նա հարց է տալիս՝ «Ի՞նչ են արել նրանք (ծեծողները) ընդհանրապես այս երկրի համար… Կամ իրենք ինչո՞վ են տարբերվում թուրքերից, ի՞նչ են ուզում, ինչի՞ համար»: Զրուցակիցներս հիշեցին նաև տարիներ առաջ Բուդապեշտում ադրբեջանցու կողմից դաժանաբար կացնահարված հայ սպայի դեպքը: «Նրանք դեռ թուրք են, վերցրին էդ բանն արեցին: Մենք մեզ ենք ուտում: Ինչո՞վ են տարբերվում հայ սպային կացնահարած թուրքից: Այնտեղ կացինն է, այստեղ բռունցքն է: Զենքին հավասար բռունցքը,- ասաց Վահեի մայրը ու շարունակեց: – Դե հիմա պատկերացրեք, բոլորիս համար էլ ցավ է զինվորի կորուստը, այդ սպայի մայրը գուցե փորձի հասկանա, որ դե կացնահարողը թուրք էր, նրանից ուրիշ ինչ կարելի էր սպասել, բա ես ինչ մտածեմ: Իմ թոռնիկի համար ես ինչ մտածեմ: Իմ թոռնիկը, որ վաղը մեծանա, ինչ ապագա պիտի ունենա այստեղ: Ես համոզված չեմ, որ դուրս գա փողոց կամ մի տեղ գնա, մի հատ այդպիսի խուլիգանի, հղփացածի չի հանդիպի, և նա չի ճնշի մեր երեխաներին: Բայց ես հո դրա համար երեխա չեմ պահել, մեծացրել…»:

Երբ դուրս եկանք տանից Վահեի երկու փոքրիկները խաղում էին բակում. 4-ամյա Գառնիկին հարցրի՝ երբ մեծանա, ի՞նչ է դառնալու: Ասաց՝ «զինվոր»: Նա դեռ չգիտի, որ այս երկրում զինվորի կյանքը չեն խնայում ու պահպանում, որ այս երկրում զինվորի կյանքը, ցավոք, արժեք չունի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում