Այսօր տեղի է ունեցել աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Անտոնիս Սամարասի երդմնակալության արարողությունը` որպես Հունաստանի վարչապետ:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել նախագահական պալատում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Սամարասի ղեկավարած «Նոր դեմոկրատիան» հունիսի 17-ին Հունաստանում կայացած նախագահական արտահերթ ընտրություններում հավաքելով ձայների 30 տոկոսը, խորհրդարանում ստացել է 300 տեղից 129-ը:
Ինչպես սպասվում է, մոտակա ժամերին հայտնի կդառնա կառավարության անդամների ցուցակը:
ՊԱՍՕԿ-ից սոցիալիստներն ու Ձախ դեմոկրատները հասկացրել են, որ նախարարների կաբինետ չեն ուղարկի իրենց պատգամավորներին:






































