Saturday, 11 07 2026
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Հայերը` թուրքական մամուլի հարձակումների հիմնական թիրախ

Հայերը շարունակում են մնալ թուրքական մամուլի վիրավորական եւ ատելություն սերմանող հրապարակումների հիմնական թիրախը: Սա է վկայում «Հրանտ Դինք» հիմնադրամի պատրաստած զեկույցը, որ հրապարակվեց այս շաբաթասկզբին Ստամբուլում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` հիմնադրամի մասնագետները դիտարկել են թուրքական 17 պարբերականներում տեղ գտած հրապարակումները` արձանագրելով, որ վերջին ամիսներին ազգամիջյան եւ կրոնական ատելություն, անհանդուրժողականություն սերմանող հրապարակումների թիվը թուրքական տպագիր մամուլում կտրուկ կերպով աճել է:

«Եթե 2011 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում թուրքական լրատվամիջոցներում ատելություն սերմանող 38 հոդված էր տպագրվել, ապա 2012-ի նույն ժամանակահատվածում այդ հրապարակումների թիվը հասավ 115-ի», – արձանագրում են Դինքի հիմնադրամի մասնագետները:

Փաստորեն, միայն այս տարվա առաջին չորս ամիսներին թուրքական մամուլում ավելի շատ խտրականություն քարոզող հրապարակում է հայտնվել, քան նախորդ տարվա ողջ ընթացքում:

Ինչ վերաբերում է մամուլի հարձակումների կոնկրետ հասցեատերերին, ապա, հիմնադրամի մասնագետների պնդմամբ, ընդհանուր առմամբ 17 տարբեր խմբեր են հայտնվում թերթերի վիրավորական հրապարակումների գլխավոր հերոսի դերում, սակայն միանձնյա առաջատարը հայերն են:

«Այս տարվա առաջին 4 ամիսներին ազգամիջյան ատելության տարրեր պարունակող ամենաշատ հրապարակումները հայերին են նվիրված եղել, նրանց հետեւում են քրիստոնյաներն ընդհանրապես, ապա` հրեաներն ու հույները», – նշում են զեկույցի հեղինակները` նկատելով նաեւ, որ այս յուրատեսակ սեւ ցուցակի հինգերորդ տեղում են հայտնվել ֆրանսիացիները. դա, ըստ ամենայնի, եւս կապված է հայկական խնդիրներին, քանի որ դիտարկված ժամանակաշրջանը համընկել է ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ բուռն քննարկումներին:

Ուշագրավ է, որ թուրքական պետության դեմ զինված պայքար ծավալած քրդերը, ըստ զեկույցի հեղինակների, մամուլում շատ ավելի քիչ վիրավորանքի են արժանանանում, քան, ասենք, հայերը կամ հույները. քրդերը «Հրանտ Դինք» հիմնադրամի հրապարակած ցուցակում յոթերորդն են:

Հիմնադրամի մասնագետների համոզմամբ` մամուլում պարբերաբար տեղ գտնող այս հրապարակումները ուղղակի ազդեցություն են թողնում փոքրամասնությունների ամենօրյա կյանքի վրա:

«Խտրականության եւ այլատյացության տարրեր պարունակող սադրիչ արտահայտությունները հայտնվում են թուրքական թերթերի առաջին էջերին եւ վերնագրերում` դառնալով այն գործիքը, որ խորացնում է հանրության շրջանում առկա կարծրատիպերը: Նման հրապարակումները, ի վերջո, սաստկացնում են թշնամանքն ու խտրականությունը հանրության շրջանում», – նշում են «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում