Грузия Online-ի փոխանցմամբ՝ կիբեր հանցագործները երեկ հարձակվել են Վրաստանի իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության կայքի (www.unm.ge) վրա: Այս մասին նշված է կուսակցության տարածած պաշտոնական հայտարարությունում:
Դրանում նաև ասվում է, որ ցանցահենային հարձակման ժամանակ ոչնչացվել են կարևոր հաղորդագրություններ: Կուսակցությունը դիմել է իրավապահ մարմինների օգնությանը՝ հետաքննելու համար տեղի ունեցածը: Մի քանի ժամ ընդմիջումից հետո կուսակցության կայքը սկսել է նորից գործել:









































