Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Հնարավոր է 2004-ը կրկնվի, և Ղարաբաղում նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն

Թեժ ամառն ավելի թեժ է լինելու հատկապես ԼՂՀ-ում, որտեղ հուլիսի 19-ին՝ նախագահական ընտրությունների անցկացման օրը, մրցելու են չորս թեկնածուներ՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, ԼՂ խորհրդարանի ընդհանուր բաժնի նախկին պետ Վալերի Խաչատրյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հարցումների արդյունքում պարզվել է, որ ԼՂՀ ներկայիս նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանը մեծ ժողովրդականություն և աջակցություն է վայելում, իսկ թեկնածուների վարկանիշը հետևյալն է. Բակո Սահակյան՝ 30 տոկոս, Վիտալի Բալասանյան՝ 3,5 տոկոս, Արկադի Սողոմոնյան՝ 1,5 տոկոս:

Մինչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, նախընտրական տրամադրությունները դեռ այնքան էլ չեն զգացվում: «Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Խանումյանի կարծիքով՝ պաշտոնական քարոզարշավի ժամանակ ժողովուրդն ավելի ակտիվ կսկսի արտահայտել իր տրամադրությունները: Քաղաքական կուսակցություններից դասական իմաստով Ղարաբաղում միայն Դաշնակցությունն է, քանի որ «Ազատ հայրենիքը» և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», Հայկ Խանումյանի բնորոշմամբ, համարվում են տարբեր անձանց խնդիրները լուծելու նպատակով ստեղծված քաղաքական խմբավորումներ, որոնք չունեն դե ֆակտո մշտապես գործող կառույցներ: Անդրադառնալով Բակո Սահակյանին աջակցելու՝ Դաշնակցություն կուսակցության Արցախի ԿԿ-ի տարածած այն հաղորդագրությանը, թե գալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը` տեղեկացրեց, որ վերջերս Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը բավականին ծանր խոսքեր էր հնչեցրել վերջին տարիներին նախագահ Բակո Սահակյանի քաղաքականության վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացիական իրավունքների ոտնահարման առումով, և կա հակասություն Դավիթ Իշխանյանի և ԿԿ հայտարարության միջև: Միևնույն ժամանակ, հայաստանյան դաշնակցության ներկայացուցիչները նշեցին, որ Երևանից որևէ ճնշում չի եղել Արցախի ԿԿ վրա, այնինչ Դ. Իշխանյանն իր հարցազրույցում նշել էր, որ որոշումը կայացվել է ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ միասին: Սա արդեն խոսում է Դաշնակցության մեջ առկա լուրջ խնդիրների, լուրջ դժգոհությունների մասին: Բացի այդ, Հայկ Խանումյանը նշեց, որ լուրջ խնդիրներ կան ՀՅԴ շարքերում, քանի որ Վիտալի Բալասանյանը հատկապես երիտասարդ դաշնակցականների համար սիրված գործիչ է:

Հայկ Խանումյանը Ահարոն Ադիբեկյանի անցկացրած սոցհարցման վերաբերյալ մեծ վերապահումներ ունի, քանի որ նախ սոցհարցումն անցկացվել է «Ազատ հայրենիք» կուսակցության պատվերով, որի նախագահը` վարչապետ Արայիկ Հարությունյանը, ըստ ամենայնի, կգլխավորի Բակո Սահակյանի նախընտրական շտաբը: Բացի այդ, Հայկ Խանումյանի համար պարզ չէ սոցիոլոգիական հարցումների մեթոդաբանությունը և օբյեկտիվությանը, քանի որ անցած ընտրություններին հարցաթերթում թեկնածուներից Մասիս Մայիլյանի անունը բացակայում էր: Դրանից զատ էլ, դժգոհությունների մեծ ալիք կա Արցախում, որն արտահայտվում է ամենուր, այդ թվում՝ իշխանության ներսում տարբեր գերատեսչություններում աշխատող անձանց մոտ: Այնուամենայնիվ, Հայկ Խանումյանը նշեց, որ ԼՂՀ-ում բողոք կա, որն ինչ-որ կերպ արտահայտվելու է:

Ի տարբերություն Հայաստանում իրականացվող ընտրություններին ընտրակաշառքի պրոֆեսիոնալ կիրառմանը՝ ԼՂ-ում ընտրակաշառք որպես այդպիսին գոյություն չունի, քանի որ այստեղ մարդկանց կաշառելու կարիք չկա, ընտրախախտումների հիմնական ձևը վարչական ռեսուրսի օգտագործումն է, իսկ Արցախում, Հայկ Խանումյանի մեկնաբանմամբ, քիչ չեն բյուջետային աշխատողները, ինչն էլ խոշոր լծակ է համարվում մարդկանց վրա ճնշում գործադրելու համար: Նա, սակայն, չի բացառում, որ այս ընտրությունները կարող են աննախադեպ ընտրություններ լինել, քանի որ 2004-ին Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ժողովուրդն ընդդիմադիր թեկնածուին ընտրեց, ինչը Հարավային Կովկասում եզակի դեպք է: «2004-ի նախադեպի հնարավոր կրկնությունը իշխանությունների մոտ վախ է առաջացրել և կանխատեսվում է բավական լարված և սուր ընտրապայքար»,- ասաց Հայկ Խանումյանը:

Փորձեցինք նախագահի մյուս թեկնածու, դաշնակցական Վիտալի Բալասանյանից ճշտել՝ որքանո՞վ էր անակնկալ Դաշնակցության՝ Բակո Սահակյանին աջակցելու լուրը և թե արդյոք Հրանտ Մարգարյանը միանձնյա՞ որոշում է կայացրել. «Ինքնառաջադրումից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների և ներկայացուցչի հրավերով հանդիպել եմ նրանց հետ, եղել են տարբեր հարցադրումներ, դրանից հետո ԿԿ-ն ժամանակ է խնդրել` ինձ պաշտպանելու հարցը օրակարգ մտցնելու և քննարկելու համար: Սակայն որոշ ժամանակ անց ԿԿ կողմից հրավիրվել եմ գրասենյակ և տեղեկացվել, որ կա կայացրած որոշում` չսատարել որևիցե թեկնածուի, և կուսակցության անդամներին կոչ են անել ազատ ընտրության: Հետևաբար` վստահ եմ, որ Հրանտ Մարգարյանի ազդեցությունը որոշիչ է եղել Դաշնակցության արցախյան կառույցի համար: Նա, ինչպես և 2007թ., ժամանել էր Արցախ` իր կուսակիցներին Բ. Սահակյանին սատարելու որոշում պարտադրելու համար»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

Ի դեպ, երեկ Վիտալի Բալասանյանը հանդես եկավ Բակո Սահակյանին ուղղված բաց նամակով՝ նշելով, որ այսօր արդեն տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, որը խնդիր ունի վերականգնելու իր միջազգային հեղինակությունը: «Քարոզարշավը դեռ չսկսած՝ Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը, սկսել են նախընտրական քարոզարշավը և անօրինական կազմակերպչական աշխատանքներ են տանում տեղերում: Այդ գործում ընդգրկված են նաև շրջանային տարբեր ծառայությունների ղեկավարներ: Վարչական ռեսուրսի անօրինական օգտագործումը վտանգ է ներկայացնում մեր հասարակության համար: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես և իմ թիմակիցները չենք հանդուրժելու նման զարգացումները և օրենքի սահմաններում կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկելու»,- նշված էր նամակում:

Նախագահի թեկնածուներից Արկադի Սողոմոնյանը սոցհարցումներին լուրջ չի վերաբերվում, օրենսդրության սահմանված կարգով նա կսկսվի պաշտոնական քարոզարշավը հունիսի 20-ից: «Ես ունեմ իմ մոտեցումները մեր երկրի ապագա գարգացման վերաբերյալ, ռազմավարական ծրագրեր ունեմ և նպատակս է առաջադրվեմ և իրականացնեմ»,- նշեց նա՝ հավելելով, որ իր ծրագիրը տարբերվելու է մյուս թեկնածուների ծրագրերից. «ԼՂ- ում բոլոր ընտրությունները պետք է անցկացվեն օրենքի տառին ու ոգուն համապատասխան և Հայաստանի հետ համեմատելու տեղ չկա»:

Վալերի Խաչատրյանն առաջադրված այն թեկնածուն է, որն անգամ բացակայում է Ահարոն Ադիբեկյանի կազմած հարցաթերթից: Այս հանգամանքը թեկնածուի մեծ դժգոհությունն է առաջացրել, թե ինչպես է առանց հիմնավոր տեղեկությունների նման հայտարարություն արել. «Հիմա իմ համախոհները, ընտրողները զանգում են, հարցնում, թե ինչու եմ հանել թեկնածությունս, դե արի ու ամբողջ Ղարաբաղին մեկ-մեկ ասա, որ նման բան չկա»,- դժգոհեց Վալերի Խաչատրյանը:

«Ես հիսուն տարվա ասելիք ունեմ, աշխատել եմ տարբեր պաշտոններում, 32 տարի աշխատել եմ օրենսդիրում և գործադիրում, հետո եղել եմ երկրորդ գումարման ազգային ժողովում, և իմ աշխատանքային փորձն ինձ հուշում է, որ ես կարող եմ կատարել նաև այս պարտականությունները, ես հասարակության մեջ գնահատված անձնավորություն եմ»:

Հ.Գ. Ինչևէ, մի քանի ամիս առաջ Բակո Սահակյանին այս այլընտրանքները չկային, հիմա գուցե իսկապես հնարավոր լինի անցկացնել օրենքին տառին համապատասխան ընտրություն, քանի դեռ ընտրակաշառքի մետաստազները չեն հասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում