Իսպանական «Էսպանյոլ» ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Պոչետինոյից մերժում ստանալուց հետո «Սամպդորիա»-ի ղեկավարներն իրենց ուշադրությունը սևեռեցին ներկայումս գործազուրկ Ռաֆա Բենիտեսի ուղղությամբ:
52-ամյա մարզչի աշխատանքի վերջին վայրն է եղել Միլանի «Ինտեր»-ը: 2010 թվականին աշխատանքից ազատվելուց հետո մասնագետն աշխատել է հեռաստատեսությունում` որպես փորձագետ:
Sky Italia-ն հայտնում է, որ առաջիկա երկուշաբթի Բենիտեսը կժամանի Իտալիա`«Սամպդորիա»-ի ղեկավարների հետ բանակցելու նպատակով:







































