Saturday, 04 05 2024
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել

Արտեմ Հարությունյան. Պետք է դեսանտ ունենանք ԱՄՆ սրտում

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ երկպալատանի խորհրդարան ստեղծելու մտադրությանը, որում պետք է ներգրավվեն նաև սփյուռքահայեր՝ բանաստեղծ Արտեմ Հարությունյանը նշեց, թե ինքը ժամանակին ողջունել է Սփյուռքի նախարարություն ստեղծելու գաղափարը:

Նա ասաց, որ ապրել է սփյուռքահայերի, մասնավորապես` Օշին Քեշիշյանի, Ալեք Մանուկյանի, Պիտեր Բալաքյանի ընտանիքներում և կարողացել է ներսից ճանաչել սփյուռքը: Արտեմ Հարությունյանն ասաց, որ պետք է ստեղծել սփյուռքի կոմիտե, օրինակ՝ Նյու-Յորքում, և պարտադիր չէ, որ այն ներկայացնի անպայման հայը:

Գրականագետ Ավիկ Իսահակյանն էլ հակադարձեց, թե ազգային-գաղափարական հարցերում օտարերկրացին մեզ չի կարող խորհուրդներ տալ: Նա նշեց, որ այդ մարդիկ կարող են ուղղորդվել այլ պետությունների կողմից: Սրանից զատ, նա կարծիք հայտնեց, որ դեռ պարզ չէ` ինչպես կկոչվի այդ մարմինը` վերին պալա՞տ, թե՞ խորհրդակցական մարմին:

Ավիկ Իսահակյանը, որը պարզվեց, վերջերս շրջագայել է տարբեր երկրներով, այն տպավորությունն է ստացել, որ սփյուռքն ուզում է մասնակցել Հայաստանի ներքին կյանքին: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների այդ մտադրությանը, ապա նա կարծիք հայտնեց, որ այդ քայլով Հայաստանի ղեկավարությունն ուզում է նոր կամուրջներ գցել սփյուռքի հետ:

Ավիկ Իսահակյանի կարծիքով` ցանկալի կլիներ սփյուռքահայերի ներգրավվածությունն ապահովել` նախապես ստեղծելով խորհրդակցական մարմին, ինչպիսին այսօր Հանրային խորհուրդն է: Իսկ որպեսզի ստեղծվի երկպալատ խորհրդարան, ըստ Ա. Իսահակյանի, պետք է 2012 թ. ընտրություններից առաջ փոփոխություններ անել Սահմանադրության մեջ:

«Սփյուռքը շատ բարդ, կարծր, վիրավորված, դրամատիկ հասկացություն է»,- այսպես բնորոշեց իր ճանաչած սփյուռքը Արտեմ Հարությունյանը: Նա կարծիք հայտնեց, որ մենք պետք է դեսանտ ունենանք ուղիղ ԱՄՆ սրտում:

/Արտեմ Հարությունյանը՝ աջից/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում