Թագուհի Էլիզաբեթ 2-րդը դերասանուհի Քեյթ Ուինսլեթին պարգևատրել է Բրիտանական կայսրության շքանշանով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Նրան շնորհվել է Կամանդորի շքանշան, որը մեծությամբ երրորդն է:
36-ամյա Ուինսլեթը հայտարարել է, որ զարմացած և շոյված է, որ դասվել է երկրի համար շատ լավ բաներ կատարած մարդկանց շարքին: Նա հավելել է, որ հպարտ է բրիտանացի լինելու համար:
Թագուհին պարգևատրել է նաև մեկ այլ նշանավոր թատերական դերասանի` Քեննեթ Բրաունին: Նա ասպետ է օծվել և հիմա անվանվելու է սըր Քեննեթ:
Պարգևատրվածների ցուցակում են եղել մոդելյեր Սարա Բերտոնը, ճարտարապետ Զախա Հադադը, երաժիշտ, Take That խմբի անդամ Գերի Բարլոուն:











































