Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում նախօրեին ձերբակալվել են մի քանի հոգի, որոնք մեղադրվում են «Աում Սինրիկյո» աղանդի հետ կապեր ունենալու և 17 տարի առաջ Տոկիոյի մետրոյում պայթյուններ կազմակերպելու մեջ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 5 մարդ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Հիշեցնենք, որ 1995թ.-ին Տոկիոյում իրականացված ահաբեկչության ժամանակ մահացել էր 12 հոգի։ «Աում Սինրիկյո»-ի անդամները զարին տեսակի գազ էին տարածել մետրոյում։ Բացի 12 զոհից` հազարավոր մարդիկ թունավորվել էին։










































