Անկախության համար մղվող պատերազմում 1777թ. Մայրցամաքային կոնգրեսը հաստատեց աստղագծավոր դրոշը`որպես Ամերիկայի բոլոր ազատ նահանգների պաշտոնական դրոշ:
Ամեն տարի այս օրը ամերիկացիներն իրենց բնակարանները զարդարում են դրոշներով` այդկերպ արտահայտելով իրենց հայրենասիրությունը: Այս մասին հայտնում է calend.ru-ն:
Յուրաքանչյուր տարի Դրոշի տոնը (Flag Day) նշելու գաղափարը, ամենայն հավանականությամբ, սկիզբ է առնում 1885թ., երբ Բ. Ջ. Սիգրանդը` դպրոցական մի ուսուցիչ, աշակերտների համար Ֆրեդոնիում` Վիսկոնսին նահանգի հանրակրթական դպրոցում, որոշեց հունիսի 14-ը նշել որպես «Դրոշի ծննդյան օր»:
Հետագա տարիներին Սիգրանդն իր բազմաթիվ հոդվածներում շարունակում էր եռանդով քարոզել հունիսի 14-ը` որպես «Դրոշի օր» կամ «Դրոշի ծննդյան օր»:
1894թ. Նյու Յորքի նահանգապետը հրաման արձակեց, ըստ որի` Դրոշի օրը պետք է արտացոլվի հասարակական շինությունների վրա: Հենց այդ ժամանակ սկսեցին դրոշները կախել տներում` իրենց հայրենասիրությունն ապացուցելու համար:
Ամերիկյան դրոշի վրա առկա են հորիզոնական կարմիր 13 շերտեր, որոնք զուգակցվում են սպիտակ շերտերի հետ: Դրոշի ձախ անկյունում՝ ուղղանկյան վրա, 50 փոքր աստղեր են, որոնք խորհրդանշում են ամերիկյան 50 նահանգները, իսկ 13-ը` սկզբնական գաղութների թիվը:











































