Sunday, 12 07 2026
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից

4,000 եվրո` չապացուցված հանցանքի դիմաց

ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարանը 12 տարի անց լիովին կարդարացնի՞ ծառայակցի սպանության մեջ մեղադրված և 10 տարվա ազատազրկման դատապարտված Միշա Հարությունյանին:

Համենայնդեպս, վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայրենի դատարանը պարտավոր է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը: Հիշեցնենք, որ ՄԻ եվրոպական դատարանի 07.06.2007թ. վճռով արձանագրվել էր, որ Մ.Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում. նրանից ինքնախոստովանական ցուցմունքները կորզել էին խոշտանգման` եղունգները քաշելու միջոցով, և դնելով քրեական գործի հիմքում` դատապարտել ազատազրկման: Եվ հենց այս նոր հանգամանքի` Եվրադատարանի վճռի հիմքով էլ Մ.Հարությունյանը 25.12.2007թ. ՀՀ վճռաբեկ դատարան դիմում էր ներկայացրել` վերանայել իր 08.05.2003թ. որոշումը: Այս դատական քաշքշուկը տևեց տասը տարուց ավելի և դեռ հայտնի էլ չէ, թե որքան կշարունակվի: Հիշեցնենք մանրամասները` ըստ քրեական գործի:

Մ.Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ. դեկտեմբերի 4-ին գտնվելով ԼՂՀ ՊԲ թիվ N զորամասի թիվ 24 մարտական դիրքում մարտական հերթապահության մեջ` բլինդաժում, ժամը 17.00-ի սահմաններում դիրքի դիտակետից լսել էր նույն դիրքի հերթապահ Սերգեյ Հարությունյանի «մոլլա-մոլլա» կանչերը, վերցրել իրեն վստահված «ԱԿ-74» մակնիշի ինքնաձիգը, պահունակն ամրացրել ինքնաձիգին, դուրս եկել բլինդաժից և խրամատախորշով գնացել դեպքի դիտակետ: Հասնելով խրամատախորշի և խրամատի խաչմերուկին, դիտակետի մեջ տեսել էր Ս.Հարությունյանին և կարծելով, որ տեսնում է հակառակորդին, լիցքավորել էր ինքնաձիգը, մատը դրել ձգանին, պահել մարտական վիճակում և քայլ կատարել դեպի դիտակետը` հակառակորդի վրա կրակելու նպատակով: Այդ ընթացքում ինքնաբերաբար սեղմել էր ինքնաձիգի ձգանը և արձակված մեկ կրակոցից Սերգեյ Հարությունյանը տեղում մահացել էր: Այնուհետև նախաքննական մարմինն առաջ էր քաշել փոփոխված սցենարը և առաջադրված մեղադրանքը փոփոխել:

Երկրորդ սցենարով այդ երկու զինծառայողները վիճել են մարտական դիրքում, իրար հայհոյել, անպատվել, որից հետո, ժամը 17.00-ի սահմաններում, օգտվելով առիթից, որ թիվ 24 մարտական դիրքի բոլոր զինվորները բացակայում են դիրքից, իսկ Ս.Հարությունյանը գտնվում է դիրքի դիտակետում, Միշա Հարությունյանը վերցրել է իր ինքնաձիգը և մոտենալով Սերգեյին` գլխին արձակած մեկ կրակոցով, 2 մետր հեռավորությունից սպանել: Իհարկե, ամբաստանյալ Մ.Հարությունյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չէր ճանաչել և ցուցմունք էր տվել այն մասին, որ 1998թ. դեկտեմբերի 3-ին ԼՂՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 3-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի զինծառայողներ Հ.Հայրապետյանը, Ա.Հովհաննիսյանը, Ս.Հարությունյանը, Գ.Տավարածյանը և Կ.Անտոնյանը մարտական հերթապահության էին նշանակվել թիվ 24 մարտական դիրքում, դիրքի ավագ էր նշանակվել Հ.Հայրապետյանը: Դեպքը տեղի էր ունեցել 1998թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, ինքը քնած էր եղել, Ա.Հովհաննիսյանը և Հ.Հայրապետյանը իրեն արթնացրել էին ու հարցրել, թե որտեղ է Ս.Հարությունյանը, ինքը պատասխանել էր, որ չգիտի: Քիչ անց նրանք եկել էին իրեն հայտնել, որ Ս.Հարությունյանը խփված է: Ինքը վախեցել էր, դուրս գալ: Երբ Սերգեյին բերել էին բլինդաժ, ինքը տեսել էր, որ Սերգեյը մահացած է… Իր զենքից ու զինամթերքից այդ օրը չի կրակվել և փամփուշտ չի պակասել, նույն օրը դատախազության աշխատակիցները եկել էին ստուգել. իր զենքը մաքուր էր եղել, զինամթերքը` ճիշտ, ոչ մի հատ պակաս չէր եղել: Սերգեյի փամփշտակալից մեկ փամփուշտ պակաս էր եղել, բայց նա չէր տեսել և չգիտեր` ինչու էր պակասել: Իհարկե, դատարանները հաշվի չէին առել իրավապահների կողմից նրա նկատմամբ իրականացված բռնությունները և դատապարտել սկզբում` 13, հետո` 10 տարվա ազատազրկման:

Միշա Հարությունյանը կալանքի տակ մնաց 1999թ. ապրիլի 17-ից մինչև 2003թ. դեկտեմբերի 22-ը, և պատժից պայմանական-վաղաժամկետ ազատվեց 6 տարի 8 ամիս պատիժը կրելուց հետո: Հիշեցնենք նաև, որ այս գործի դատաքննության ընթացքին զուգահեռ դատարանում քննվում էր նաև ռազմական ոստիկանության աշխատակիցների դեմ քրեական գործը, ըստ որի Մ.Հարությունյանը և նրա դեմ ցուցմունք տված 2 ծառայակիցները խոշտանգումների էին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Սակայն խոշտանգումների փաստի հաստատումը հիմք չէր դարձել, որպեսզի Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը վերանայի քրեական գործը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունիսի 28-ի վճռով հաստատվել է, որ Մ.Հարությունյանը զրկված է եղել արդար դատաքննության իրավունքից: Բացի դա, Եվրադատարանը ՀՀ կառավարությանը նաև պարտավորեցրել էր 4000 եվրո գումար վճարել Միշա Հարությունյանին` որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Միշա Հարությունյանը կալանավայրից ազատվելուց հետո մինչ օրս գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, և այդ պատճառով կասեցված էր վճռի վերանայումը վերաքննիչ ատյանում, այժմ նա վերադարձել է և ակնկալում է լիովին արդարացնել իրեն` փոփոխելով դատավճիռը:

Հ.Գ. Ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում ՄԻԵ դատարանի գործերով մասնագիտացած իրավաբան Արա Ղազարյանն ասաց. «Հետաքրքիրը Նախարարների կոմիտեի զարգացումներն են, որը վերահսկում է արդեն կայացված վճիռների կատարողական վարույթը», և Եվրոպական դատարանի վճիռների չկատարումը կարող է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ իրականացնելու հիմք դառնալ: Հիշեցնենք` Եվրոպայի խորհուրդը իրավունքի իրացման եվրոպական այլ կառույցների հետ միասին ձգտում է խթանել այդ ոլորտում անդամ երկրների օրենսդրությունների նույնականացումը, իրավասու է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի փորձաքննություն անցկացնել կոնկրետ երկրում` ինչպես օրենսդրության, այնպես էլ գործնականում, օրենքների կիրառման առումով: Իսկ Միշա Հարությունյանի գործի վերջնական լուծումը ցույց կտա` իրականում արժե՞ դիմել Եվրադատարան` թեկուզ 10 տարի նյարդերն ամուր պահելով, թե՞ ճիշտը հույսներս մեր վրա դնելն ու էս երկիրը օրենքի երկիր դարձնելն է…

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում