Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Բանակը տանկերի փողերն ուղղել է դեպի Մուբարաքին աջակցող ուժերը (լրացվում է)

19:02 Ինտերնետում հայտնվել են նկարներ, որոնք վկայում են, որ զորքեր են մոտենում Թահրիր հրապարակին:

18:50 Թահրիրում լսվում են կրակոցներ, սակայն պարզ չէ, թե ովքեր են կրակողները:

18:41 Քիչ անց սպասվում է փոխնախագահ Օմար Սուլեյմանի հարցազրույցը:

18:09 Բախումները Թահրիրի մատույցներում շարունակվում են: Al-Jazeera-ի ուղիղ եթերում կարելի է տեսնել, թե ինչպես են Մուբարաքի հրաժարականը պահանջող ուժերը քայլ առ քայլ առաջ շարժվում: Եվ սա չնայած գործող վարչապետին այն հայտարարություններին, որ երեկվա դեպքերը չեն կրկնվի:

17:40 Եգիպտոսի վարչապետն ասել է, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի վերաբերյալ պահանջներն անընդունելի են:

17:34 Այս պահին լրագրողների հետ է հանդիպում Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Շաֆիքը, որը հերթական անգամ ներողություն խնդրեց երեկվա դեպքերի համար, հայտնեց, որ այդպիսի դեպքեր այլևս չեն կրկնվի:
Սակայն վարչապետի հայտարարության պահին Մուբարաքին աջակցող ուժերը հարձակում են սկսել խաղաղ ցուցարարների վրա, որը կանխել են զինվորականները, որոնք տանկերը քշել են նրան ց ուղղությամբ: Reuters

17:14 BBC-ի հաղորդմամբ, եգիպտական բանակի զորամիավորումները, որոնք փակել են Թահրիր տանող մուտքերը, մի քանի անգամ հետ են մղել Մուբարաքի կողմնակիցների հարձակումները` թույլ չտալով բախումներ: Հեռուստաընկերության լրագրողը, որն աշխատում է այդ հրապարակում, հայտնել է, որ երեկ տանկերի փողերն ուղղված էին Մուբարաքի ընդդիմախոսների կողմը, հիմա դրանք ուղղված են Մուբարաքի կողմնակիցների ուղղությամբ, և դա կարող է խորհրդանշական լինել:

«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել էր, որ որոշ նշաններ կան, որոնք վկայում են բանակի` Մուբարաքի ընդդիմախոսներին աջակցելու մասին: Առավոտվանից նրանք փակել են հրապարակ տանող բոլոր մուտքերը, և չեն թույլատրում Մուբարաքի կողմնակիցներին մտնել Թահրիր:

Այս պահին հայտնի է, որ երկրի իշխանությունը բանակցություններ է վարում երկրի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Տեղեկություններ կան, որ Թահրիրում գտնվող որոշ ուժեր մասկացում են այդ հանդիպմանը և պատրաստ են նախնական քննարկումներ իրականացնել:

Սակայն «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, ինչպես նաև ընդդիմության առանցքային դեմքերից Մուհամադ ԱԼ-Բարադեին հայտարարել են, որ չեն մասնակցում այդ բանակցություններին:

Ալ-Բարադեին նաև չի հերքել, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ, եթե դա պահանջեն քաղքացիները: Նա բրիտանական The Daily Telegraph-ին ասել է, որ պատրաստվում է ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել «անցումային փուլում»` Եգիպտոսի ժողովրդավարական ապագան ապահովելու համար:

Նպատակաուղղված պրոիշխանական ուժերը, ինչպես նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները հարձակումներ են գործում օտարերկրյա լրագրողների վրա: Քիչ առաջ BBC-ն հայտնել է, որ ծեծի են ենթարկվել լեհ լրագրողներ, նրանցից մի քանիսին ձերբակալել են: Ձերբակալությունից խուսափած լեհերը հայտնել են, որ իրենց բոլոր փաստաթղթերն առգրավել են, վերցրել են նաև տեխնիկան, ջարդել սարքավորումները: Ծեծի են ենթարկվել նաև թուրք լրագրողներ:

Al-Arabia-ն հայտնեց, որ Եգիպտոսի նորանշանակ վարչապետ Ահմեդ Շաֆիքը հայտարարել է, թե պատրաստ է գնալ Թահրիր հրապարակ և բանակցել ցուցարարների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում