Wednesday, 08 05 2024
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ

1000 ամենախոշոր հարկատուները ավելի քիչ են ավելացրել հարկերը, քան մյուսները (աղյուսակ)

Պետական եկամուտների կոմիտեն քիչ առաջ հրապարակել է 2010 թ. 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակը: Այս անգամ ևս, ինչպես 2009 թ. էր, Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Հայռուսգազարդն է»` իր վճարած մոտ 16.5 մլրդ դրամի հարկերով: Նախորդ ողջ տարվա ընթացքում «Հայռուսգազարդը» վճարել էր մոտ 18.4 մլրդ դրամ, այսինքն` 2009-ի համեմատ այս ընկերությունը նվազեցրել է իր վճարած հարկերի ծավալը 1.9 մլրդ դրամով կամ ավելի քան 10%-ով: Սա ինչ-որ տեղ տրամաբանական է, քանի որ գազի սպառման ծավալները, դրանց գնի աճին զուգահեռ, գնալով նվազում են: 20%-ով դրանք նվազել էին 2009 թ., մոտավորապես այդքան էլ` 2010 թ.: 

Երկրորդ հորիզոնականում, ինչպես և 2009 թ. էր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգն է»` իր վճարած մոտ 16 մլրդ դրամ հարկերով: Այս ընկերությունն էլ է 2010 թ. նվազեցրել իր վճարած հարկերը 2009 թ. համեմատ` 120 մլն դրամով կամ մոտ 0.8%-ով: 

Երրորդ տեղում այս անգամ «ԱրմենՏելն» է` մոտ 14.8 մլրդ դրամի հարկերով: Այս ընկերությունը 2009 թ. չորրորդ տեղում էր` զիջելով երրորդ տեղը «Ղ. Տելեկոմին»: 2009 թ. համեմատ, «Արմենտելը» 2010-ին ավելացրել է իր վճարած հարկերի ծավալը մոտ 800 մլն դրամով կամ 5.7%-ով: «Ղ. Տելեկոմը» ևս 2010 թ. հարկերը զգալիորեն նվազեցրել է (մոտ 2.3 մլրդ դրամով կամ մոտ 14.5%-ով)` 2010 թ. գրավելով խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականը: 

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ցուցակի առաջին 15-յակը չի փոխվել, այսինքն` ինչպես 2009 թ., այնպես էլ 2010 թ., նույն 15 ընկերություններն են գլխավորել հարկատուների ցուցակը` որոշ դիրքային փոփոխություններով: 

Ստորև ներկայացնում ենք 2010 թ. 15 ամենախոշոր հարկատուների ցուցակը` իրենց վճարած հարկերով և հարկերի ծավալների փոփոխությամբ: Ընդհանուր առմամբ, առաջին 15 խոշոր հարկատուները ավելացրել են իրենց վճարած հարկերի ծավալը 9.8%-ով: 

Ամենախոշոր 100 հարկատուները, ընդհանուր առմամբ, ավելացրել են իրենց վճարած հարկերի ծավալը 13%-ով: Բոլոր 1000 խոշոր հարկատուները միասին վերցրած ևս ավելացրել են վճարած հարկերի ծավալը 13%-ով: 

Համեմատության համար նշենք, որ բյուջեի ընդհանուր հարկային եկամուտները 2010 թ. ընթացքում 2009 թ. համեմատ ավելացել են 13.7%-ով: Եվ այն, որ 1000 ամենախոշոր հարկատուները, 100 ամենախոշոր հարկատուները և 15 ամենախոշոր հարկատուները միասին վերցրած ավելի քիչ են ավելացրել բյուջեի հարկերը, քան հարկային եկամուտների միջին աճն է` 13.7%, վկայում է, որ ավելի փոքր հարկատուները ավելի շատ են ավելացրել բյուջե վճարվող հարկերը, քան թե ավելի մեծ հարկատուները: Ընդ որում, միտումը միջինում այնպիսին է, որ որքան փոքր է ընկերությունը, այնքան շատ է ավելացնում բյուջե վճարվող հարկերի ծավալը, և հակառակը` որքան մեծ է ընկերությունը, այնքան ավելի քիչ է ավելացնում բյուջե վճարվող հարկերի ծավալը:


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում