Իսրայելը թույլ է տվել Եգիպտոսին զորք մտցնել Սինայի թերակղզի, որը Իսրայելի և Եգիպտոսի միջև դեռևս 1979 թ. կնքված Քեմփ-Դևիդի խաղաղ պայմանագրով դարձել էր ապառազմականացված գոտի:
Բանակի այստեղ հայտնվելը եգիպտական իշխանությունները բացատրում են թերակղզու հարավային մասում գտնվող Շարմ Ալ-Շեյխ հանգստյան գոտում անվտանգությունն ապահովելով:
Երեկ տեղեկություններ կային, որ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը Կահիրեից տեղափոխվել է Շարմ Ալ-Շեյխ, և, հավանաբար, նաև սրանով է պայմանավորված զինված ուժերի մուտքը Սինայի թերակղզի:
Ինչպես փոխանցում է BBC գործակալությունը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն մտահոգված է, որ Եգիպտոսում իշխանության գլուխ կարող են անցնել իսլամականները, ինչպես դա տեղի ունեցավ Իրանում և այլ երկրներում: