Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն երկար ժամանակ չէր կարողանում դեսպան նշանակել Բաքվում, քանի որ մի քանի կոնգրեսականներ արգելափակել էին Բրայզայի թեկնածությունը: Կոնգրեսականները պնդում էին, որ նա մի քանի պատճառներով չի կարող ներկայացնել ԱՄՆ-ը շահերը այդ երկրում: Նրա գործունեությունը կարող է տևել ընդամենը մեկ տարի, և այդ ընթացքում Կոնգրեսը, այնուամենայնիվ, իր հավանությունը պետք է տա Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածությանը: Երեկ հայտնի է դարձել, որ Բարաք Օբաման Բրայզայի թեկնածությունն ուղարկել է Սենատ` հաստատման համար: