Ի՞նչ կմաղթեր հայ զորակոչիկներին Բանակի տոնի առթիվ ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: «Թող հայ զինվորի գլխին միայն անամպ երկինք լինի, նրան մաղթում եմ մարտական ոգի: Թող կարգապահությունը բարձր լինի հայկական բանակում: Բանակը մեր պետականության բացառիկ եւ ցավոք, միակ նվաճումն է, որով կարելի է ուրախանալ եւ հպարտանալ: Խոսքս հայ զինվորի, հայ սպայի մասին է: Միայն բարեմաղթություններ»,- «Առաջին լրատվական»-ի միջոցով իր մաղթանքները հղեց Սուրեն Աբրահամյանը: