Saturday, 11 07 2026
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի

Ողջունում ենք ԱԺ-ում քաղաքական վեց ուժերի ներկայացված լինելու փաստը. Եվրոպական միություն

Եվրոպական միությունն արձագանքել է Հայաստանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։

Եվրոպական միությունը ուշադրությամբ վերլուծում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները եւ ողջունում միջազգային դիտորդական առաքելության հրապարակած նախնական գնահատականը եւ եզրակացությունները։ «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիկարդ Ջոզվյակին տված հարցազրույցում այդ մասին ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը։

Ռիկարդ Ջոզվյակ. – Դեռ նախքան ընտրությունները Եվրամիությունը ասել է, որ դրանք պետք է լինեն առավել ազատը Հայաստանում երբեւէ անցկացվածների համեմատությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունները։

Մայա Կոչիյանչիչ. – Մենք ողջունում ենք խորհրդարանական առավել թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ անցկացնելու հարցում Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը։ Այնուամենայնիվ, ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք հարկ է լուծել ընտրությունները միջազգայնորեն ճանաչված դեմոկրատական չափանիշներին ամբողջովին հասցնելու համար։

Եվ մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` առաջնահերթություն համարել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների արձանագրած թերացումները մինչեւ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները վերացնելը։

Միաժամանակ, մենք ողջունում ենք Ազգային ժողովում քաղաքական վեց ուժերի ներկայացված լինելու փաստը։ Մենք դա համարում ենք դրական զարգացում Հայաստանում բազմակարծության դեմոկրատական քաղաքական մշակույթի հաստատման համար։

Մենք քաղաքական ուժերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ապօրինի գործողություններից եւ հետապնդել քաղաքական երկխոսության նպատակը։ Իշխանությունների եւ ընդդիմության կառուցողական երկխոսությունը չափազանց կարեւոր է երկրում կայունության եւ խաղաղության հաստատման համար։

Ռիկարդ Ջոզվյակ. – Ի՞նչ է սա նշանակում Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների համար։ Մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ Եվրամիության առեւտրի ազատականացման հարցով բանակցությունների կշարունակվե՞ն։

Մայա Կոչիյանչիչ. – Կարծում եմ, հարաբերությունները Հայաստանի հետ կշարունակվեն ըստ ծրագրված օրակարգի։

Կոչիյանչիչը այս հարցազրույցում, ըստ էության, ներկայացրել է հայաստանյան ընտրությունների վերաբերյալ Քեթրին Էշթոնի եւ Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարության դրույթները։ Այդ փաստաթուղթը Եվրամիության մամուլի ծառայությունը տարածեց երեքշաբթի օրը ավելի ուշ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում