Լեհ ճանապարհորդ, 54-ամյա Թոմաշ Չիխոցկին բարեհաջող ավարտել է շուրջերկրյա ուղևորությունը: Նա 5 օվկիանոսները հատել է 312 օրում: Նրա «Լեհական մեղր» անվամբ զբոսանավը հասել է վերջնակետ՝ ֆրանսիական Բրեստ քաղաքի մոտ գտնվող նավահանգիստ, որտեղից Չիխոցկին սկսել էր ճանապարհորդությունը անցած տարվա հուլիսի 1-ին:
Չիխոցկին 16-րդ լեհն է, որը միայնակ հատել է 5 օվկիանոսները: Շրջագայությունն առանց դժվարությունների չի անցել: Նրա ընտանիքը հաճախ օրեր շարունակ նրանից լուր չի ստացել: Նա ցանկացել է դառնալ 3-րդ լեհ ծովագնացը՝ շրջագայությունն առանց դադարի իրականացնելու առումով: Սակայն փոթորկից իր և նավի վնասվելու հետևանքով ստիպված է եղել սեպտեմբերին մոտենալ ափին:








































