ԱՄՆ-ում 2012-ի լավագույն ավագ խոհարար է ճանաչվել Eleven Madison Park ռեստորանից Դենիել Հումը, որին անվանում են ռեստորանային բիզնեսի ծագող արև:
Տիտղոսը նրան տրվել է Ջեյմս Բեարդի հիմնադրամի կողմից: Արդեն 25-րդ տարի անընդմեջ հիմնադրամը ԱՄՆ-ում ընտրում է լավագույն ավագ խոհարարի: Այդ տիտղոսը համարվում է խոհանոցային արվեստում ամենահեղինակավորը: Ծագումով Շվեյցարիայից Հումը հայտնի է ֆրանսիական դասական խոհանոցի և նորարարությունների մատուցմամբ:
Անցած շաբաթ Britain’s Restaurant Magazin-ի կազմած աշխարհի լավագույն 50 ռեստորանների ցանկում Eleven Madison Park-ը 10-րդ տեղում էր:
Խոհանոցային արվեստում վիթխարի ներդրման համար մրցանակ է շնորհվել Վոլֆգանգ Պակին, որը պատասխանատու է Օսկար մրցանակաբաշխության ընթրիքի համար:










































