Friday, 07 06 2024
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»

Նաիրա Զոհրաբյանը դեմքով չի ճանաչում Հայաստանի հարցով համազեկուցողին

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն առայժմ չեն շտապում գնահատականներ տալ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցողի՝ EPP խմբակցության անդամ, գերմանացի պատգամավոր Աքսել Ֆիշերի վերաբերյալ:

Գերմանացի պատգամավորի՝ Հայաստանի հարցով համազեկուցող ընտրվելը բավական ուշագրավ է. բանն այն է, որ Գերմանիան բավական հետևողական է Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի հանդեպ: Իսկ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը Երևանում անդրադարձել էր քաղբանտարկյալների խնդրին՝ հայտարարելով. «Դեսպանությունը հետաքրքրությամբ և ուշադրությամբ հետևում է 2008թ. մարտյան իրադարձությունների առնչությամբ ծավալվող զարգացումներին»:
Դժվար է, թերևս, միանշանակ ասել՝ հատկապես քաղբանտարկյալների հարցում որքանով կհամընկնեն ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի և ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողի դիրքորոշումները: Սակայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ պետության քաղաքականությունը չպետք է կապել ԵԽԽՎ պատգամավորի դիրքորոշման հետ: «Ֆիշերը ներկայացված է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից, հետևաբար այդ երկու փաստերն իրար հետ կապելը չեմ կարծում, որ տեղին է: Հարցը ոչ թե այդպես պետք է դրվի, այլ որ մենք ինքներս ենք կամովին անդամագրվել ԵԽԽՎ-ին, և ինքներս կամովին պետք է իրականացնենք մեր պարտավորությունները», – նշեց Զարուհի Փոստանջյանը: Նոր համազեկուցողի մասին Զարուհի Փոստանջյանը դժվարացավ կարծիք հայտնել՝ նշելով, որ դա կանի նրա աշխատանքը տեսնելուց հետո նոր միայն:
Իսկ ահա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ինքը դեմքով չի ճանաչում նոր համազեկուցողին: Ըստ Զոհրաբյանի՝ համազեկուցողները դիտորդական առաքելության այցով Հայաստան են ժամանելու փետրվարի վերջերին կամ մարտի սկզբներին: «Ես նոր համազեկուցողին չեմ ճանաչում, ոչինչ չեմ կարող նրա մասին ասել: Երբ նա կգա Հայաստան, կլինեն նրա գնահատականները, նոր պարզ կլինի, թե որքանով է նա օբյեկտիվ, այսինքն՝ նրա աշխատանքը տեսնելուց հետո արդեն կկարողանամ կարծիք հայտնել», – նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենց պետք չի, որ համազեկուցողը կոծկի թերությունները, մեղմ գնահատականներ տա: «Մեզ պետք է հավասարակշռված, օբյեկտիվ գնահատականներ մեր երկրում տիրող այն խնդիրների վերաբերյալ, որոնք գտնվում են ԵԽԽՎ մտահոգության տիրույթում»:

Իսկ Չավուշօղլուն անդրդվելի է

Թեև ԵԽԽՎ այս նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ կոնկրետ հարց չկար, սակայն օրակարգում շարունակում է մնալ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարը: Ավելին, ԵԽԽՎ հերթական նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն վերահաստատել էր ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը վերականգնելու մասին որոշումը և հայտարարել, թե դրա վերաբերյալ նախագիծն ուրբաթ օրը ներկայացվելու է Բյուրոյի՝ հունվարի 28-ին կայանալիք լիագումար նիստի ժամանակ, և հույս հայտնել, որ Բյուրոն այդ օրն էլ կկայացնի վերջնական որոշումը:
Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե այդ ենթահանձնաժողովի վերստեղծման վերաբերյալ պատվիրակությանը որևէ բան չեն տեղեկացրել: «Այս պահի դրությամբ որևէ քննարկում չկա», – նշեց նա: Այնուամենայնիվ, ըստ տիկին Զոհրաբյանի, եթե այդ հանձնաժողովը վերստեղծվի, ապա հայկական պատվիրակությունը պետք է բոյկոտի այն: Նրա կարծիքով, այս հարցում հայկական պատվիրակության անդամների տեսակետը մեկն է. ենթահանձնաժողովի վերստեղծումն անթույլատրելի է և կխանգարի ԼՂ խնդրի լուծմանը:
Իսկ Զարուհի Փոստանջյանն այս կապակցությամբ հիշեցրեց, որ Թուրքիան հիմա գլխավորում է ԵԽ նախարարների կոմիտեն, մյուս կողմից` ԵԽԽՎ նախագահն ազգությամբ թուրք է: «Եվ նրանք ամեն ինչ պետք է անեն իրենց կայսերական շահերից ելնելով և արդեն անում են ամեն ինչ: Այնպես որ, մենք այս դեպքում մեր պետության շահերից ելնելով պետք է առաջ տանենք մեր քաղաքականությունը: Թե այստեղ ինչ տեղի կունենա, ես չեմ կարող ասել… սպասենք ուրբաթ օրվան», – նշեց նա:

Արման Գալոյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում