Thursday, 06 06 2024
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները մատնանշում են քարոզարշավի ընթացքում եղած ծեծկռտուքի դեպքերը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը հրապարակել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը։

«Թեև ապրիլի 8-ին մեկնարկած և բուռն ընթացք ունեցող քարոզարշավի մասնակիցները հիմնականում ապահովված են քարոզչության, ինչպես նաև նախընտրական կարգախոսներ տեղակայելու համար համապատասխան տարածքների հնարավորություններով, այնուամենայնիվ եղել են քարոզչությանը խոչընդոտելու, այդ թվում` ծեծկռտուքի երկու դեպք Երևանում», – այս մասին իր երկրորդ միջանկյալ զեկույցում, որը հրապարակվել է այսօր, արձանագրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը:

Զեկույցը, մասնավորապես, նշում է, որ արձանագրվել են ընտրական օրենսգրքի՝ քարոզչությունը կարգավորող դրույթների խախտումներ: Մասնավորապես, նկատի են առնվում այն դեպքերը, երբ դպրոցներում ուսուցիչներին և աշակերտներին առաջարկվել է մասնակցել Հանրապետական կուսակցության նախընտրական միջոցառումներին: Ընգծվում է նաև, որ որոշ կուսակցությունների քարոզչական նյութերը տեղադրվել են մունիցիպալ նշանակության շենքերի և ընտրական տեղամասերի վրա:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը նաև արձանագրում է․ – «Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող բիզնեսի կողմից տարբեր շրջաններում տրակտորներ տրամադրելը դե ֆակտո կուսակցության քարոզարշավի բաղադրիչ է»։

Զեկույցը փաստում է, որ ապրիլի 17-ից սկսած ոստիկանությունը քննության է առել հնարավոր ընտրական իրավախախտումների 14 դեպք:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած փաստաթուղթն անդրադառնում է նաև լրատվամիջոցների կողմից խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի լուսաբանմանը, արձանագրելով, որ մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը մշտադիտարկման տակ գտնվող լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են երկրի նախագահի ու վարչապետի գործունեությունը: Ապրլի 8-ից հետո, սակայն, ըստ զեկույցի, այդ միտումը էապես նվազել է, և ԶԼՄ-ների ուշադրության տակ են հայտնվել բոլոր հիմնական կուսակցություններն ու մեկ դաշինքը: Հանրային հեռուստաընկերությունը, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, կատարել է բոլոր մասնակիցներին ազատ եթերաժամ տրամադրելու իր պարտավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում